|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Հայաստանում գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 տնտեսավարողներից միայն 2-ի մոտ խախտումներ չեն հայտնաբերվել։ Այս մասին տեղեկացնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից՝ հավելելով, որ վերջին երկու ամսվա ընթացքում ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել հանրապետության մարզերում գործող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 ընկերություններում։
«Դրանցից 13-ի մոտ հայտնաբերվել են միայն մակնշման խախտումներ և տնտեսավարողները ենթարկվել են վարչական պատասխանատվության և տուգանվել։
Տեսչականմարմինը նշել է, որ 39 տնտեսավարողի գործունեություն կասեցվել է։ ՍԱՏՄ-ի տվյալներով՝ 37-ի դեպքում արձանագրվել են ինչպես լաբորատոր փորձաքննությամբ բացահայտված, այնպես էլ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։ Եվս 2-ի գործունեությունը կասեցվել է միայն լաբորատոր հետազոտությունների արդյունքների հիման վրա։
Խախտումներ, ըստ տեսչական մարմնի, չեն հայտնաբերվել միայն Կոտայքի մարզի Գառնի գյուղում գործող Արուսյակ Աբելյան ԱՁ-ին պատկանող «Նոր Գառնի» և Շիրակի մարզի Գյումրի քաղաքում գործող «Առռոմա Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող «Առռոմա» ապրանքանիշերի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասերում»,- ասվում է հաղորդագրությունում։