կարևոր
466 դիտում, 42 րոպե առաջ - 2026-09-29 09:05
Հասարակություն

«Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները». «Հրապարակ»

«Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը մեզ պատմեց, որ օրերս ՊՆ-ից իրենցից մի քանիսը զանգեր են ստացել: ՊՆ ներկայացուցիչը ծնողներին հարցուփորձ է արել, թե որ ծնողն ունի իր անունով բնակարան, որը՝ ոչ:

Մեր զրուցակիցն ասաց՝ խոսակցություններ կան, որ իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները` մի քանիսին բնակարանով ապահովել, քանի որ այս տարիներին անհետ կորածների հետ կապված՝ պետությունը որեւէ հստակ քայլ չի արել, եւ պաշտպանության նախարարն այս 6 տարվա ընթացքում անգամ չի կարողացել հստակեցնել, թե իրենց որդիներից քանիսն է մահացել, քանիսն է գերության մեջ: Իսկ իրենց վիճակն ամենածանրն է` մյուսների զավակները գոնե գերեզման ունեն, որին այցի են գնում ծնողները, իրենք դրանից էլ են զրկված: Փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՊՆ խոսնակից, բայց նա զանգերին չպատասխանեց