|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 433.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.4106 |
| GBP | ⚊ | £ 501.32 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Պարզվում է՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ԱԺ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը բավական բուռն է սկսել իր գործունեությունը Մոսկվայում: Բայց խոսքը ոչ թե բուն դիվանագիտական գործունեության մասին է, այլ բացարձակ ուրիշ «դաշտի»:
Ըստ դիվանագիտական մեր աղբյուրների, նա Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ին է փոխանցել ռուսաստանաբնակ հայերի, այսպես կոչված, «սև ցուցակ», որոնց մուտքը Հայաստան առաջարկվում է արգելել։ Մեր ունեցած տեղեկություններով, ցուցակում ավելի քան 550 անուն կա՝ լրագրողներ, մշակույթի գործիչներ, քաղաքագետներ, Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչներ և այլն։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում