Փոխարժեքներ
18 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.89 |
EUR | ⚊ | € 410.12 |
RUB | ⚊ | ₽ 3.87 |
GBP | ⚊ | £ 491.13 |
GEL | ⚊ | ₾ 142.5 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կորոնավարակի դեմ պատվաստվել չցանկացող մեր հայրենակիցների համար, կարծես թե, գալիս է ամենատհաճ պահերից մեկը. հազարավոր մարդիկ չեն կարողանա Հայաստանից դեպի Ռուսաստան գնալ, առանց պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատի:
Երեկ առողջապահության ոլորտի մեր աղբյուրներից նման վերլուծություն ու տեսակետ հայտնեցին: Որպես ասածի վկայություն՝ նշվեց նաեւ այն, որ այս պահին Ռուսաստանը փաստացի «լոքդաունի» մեջ է մեկ շաբաթով, իսկ Մոսկվան անցնում է չորսամսյա հատուկ ռեժիմի: Նման իրավիճակի պատճառը կորոնավարակի տարածման ահագնացող չափերն ու գրանցված մահվան դեպքերի թիվն են: Ճշգրտման համար ասենք, որ խոսքը ոչ թե թեստ տալու եւ քովիդ վարակակիր չլինելը հավաստելու, այլ պատվաստված լինելու մասին է: Մեզ փոխանցեցին նաեւ, որ խնդիրներից մեկը շարունակում է մնալ պատվաստանյութի հետ կապված ՌԴ-Եվրամիություն հակամարտությունը, ու որ ՌԴ-ն ընդունում է պատվաստանյութերի իր արտադրանքով պատվաստված լինելը, ինչպես նաեւ ԵՄ անդամ երկրները չեն ընդունում ՌԴ-ի արտադրանքի պատվաստանյութով պատվաստված լինելը՝ որպես հարցի վերջնական կարգավորում ու լուծում:
Նման իրավիճակը կյանքի կոչելու դեպքում մեր առողջապահական համակարգը կարող է կանգնել լրջագույն խնդրի առջեւ, այն է՝ հազարավոր մարդիկ միանգամից կգնան պատվաստման, ու կգոյանան հսկայական հերթեր, քանի որ Ռուսաստանում աշխատելը շարունակում է մնալ մեր հազարավոր հայրենակիցների ապրուստի հիմնական, եթե չասենք՝ միակ միջոցը, ու նման սահմանափակումը կարող է սոցիալական լուրջ ցնցումների հանգեցնել:
Թերեւս քաղաքացիներին այլ ելք չի մնում, քան պատվաստվելը, հակառակ դեպքում անգամ արատագնա աշխատանքով հանապազօրյա հացի համար գումար վաստակելը կարող է դառնալ անհնարին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում