կարևոր
3274 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-10 17:59
Քաղաքական

Իրավունքը պահանջում է վերականգնել Գերասիմ Վարդանյանի ազատությունը․ Արամ Վարդևանյան

Դատարանը մշտապես պետք է արժանի լինի պատվի, կանգնի բարձունքում։ Այս մասին Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Չկա ոչ մի հիմք Գերասիմ Վարդանյանին կալանքի մեջ պահելու համար։ Դատարանը 3 ամիս առաջ գտել էր, որ Գերասիմ Վարդանյանը, լինելով ազազտության մեջ, գտնում էր, որ կարող է կատարել նոր հանցանք։ Սակայն ինքնին, չկա մեկը, ով կարող է ասել, որ դա այդպես է, և վերանում են բոլոր ռիսկերը։ Բայց հենց այդ պայմաններում Գերասիմ վարդանյանը իր վարքագծով, իր կայնքով ցույց տվեց, որ դա հնարավոր չէ։ 3 ամիս առաջ հենց Ձեր կողմից նույն գործի վերաբերյալ շատ հետաքրքիր որոշում կայացվեց, առհասարակ չնտրվելով խափանման միջոց՝ կոնկրետ մի անձի նկատմամբ, ով երկու առանձին գործով համարվում է մեղադրյալ։ Հենց Դո՛ւք, Հարգարժան Դատարան, գտաք, որ առհասարակ խափանման միջոց կարող է չլինի, որովհետև իրական կյանքում այդ անձի վարքագիծը վերացրեց բոլոր կանխատեսումները»,- ասաց պատգամավորը։

Նա շեշտեց, որ փաստաբան Բենիկ Գալստյանը ներկայացրելէ  մի քանի հնարավորություն․ «Մեկը անձնական երաշխավորությունը, որը շատ կարևոր է։ Եթե անձը ունի որևէ հեղինակություն, և այն կիրառում է ապօրինի կալանավորված հեղինակության ազատելու համար, ապա դա իսկապես պատիվ է։ Մերժելով հանրային հեղինակությունների երաշխավորությունը, ինչ-որ չափով վնաս եք տալիս այդ մարդկանց։ Վերջ պետք է տրվի ապօրինի կալանավորումը։ Կան մարդիկ, ովքեր չեն սիրում խոսել իրենց սխրանքների մասին՝ Գերասիմ վարդանյանը վառ ապացույց։ 44-օրյա պատերազմում նա առանց սեթևեթանքի գտնվում էր սահմանը պահողի կարգավիճակում, որը պայմանավորված է հայրենիքի նկատմամբ նվիրումով։ Իրավունքը պահանջում է վերականգնել իր ազատությունը»,- ավելացրեց պատգամավորը։

Հիշեցնենք, որ ՀՅԴ անդամներ Բագրատ Եսայանի, Գերասիմ Վարդանյանի և Գառնիկ Մելքումյանի դեմ հարուցված քրեական գործը վերաբերում է 2020 թ. նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն ակտի ստորագրմանը հաջորդած ակցիաներին, մասնավորապես՝ «Ազատություն» ՌԿ շենք մուտք գործելու դրվագին։ Քրեական գործի հարուցումից երկու տարի անց՝ փորձ արվեց կալանավորել նաև «Երկիր մեդիա» ՀԸ տնօրեն Բագրատ Եսայանին՝ դրանով փորձելով լռեցնել ընդդիմադիր հեռուստատեսությանը: Կալանավորման չորրորդ փորձից հետո նշված գործով կալանավորված է միայն Գերասիմ Վարդանյանը, ընդ որում, նրան կալանավորելու առաջին փորձը եղել է դեռևս 2020 թ. սակայն դատարանները մերժել են կալանքի միջնորդությունները՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։

Մանրամասները՝ տեսանյութում։