Փոխարժեքներ
28 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.33 |
EUR | ⚊ | € 443.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7267 |
GBP | ⚊ | £ 519.57 |
GEL | ⚊ | ₾ 142.02 |
Կրեմլը մանրամասներ է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հուլիսի 5-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն` հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանն առնչվող հարցեր՝ հաշվի առնելով կառույցում Հայաստանի ներկայիս նախագահությունը:
Մասնավորապես` Պուտինը և Փաշինյանը քննարկել են հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև ԵԱՏՄ արտաքին կապերի ընդլայնման հեռանկարները: Բացի այդ` քննարկվել են ՀԱՊԿ շրջանակում համագործակցության խնդրահարույց հարցեր:
Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր, որ հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ: