կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-26 16:16
Աշխարհ

Ամերիկացի սենատորը վախենում է, որ Բայդենը պատերազմներ կսկսի, եթե հաղթի ընտրություններում

Ամերիկացի սենատորը վախենում է, որ Բայդենը պատերազմներ կսկսի, եթե հաղթի ընտրություններում

Հանրապետական սենատոր Ռանդ Փոլը (Կենտուկիի նահանգ) մտավախություն է հայտնել, որ եթե  նախագահի դեմոկրատական թեկնածու Ջո Բայդենը առաջիկա ընտրություններում հաղթի, կարող է նոր պատերազմներ սանձազերծել Միացյալ Նահանգների մասնակցությամբ:

«Նախագահ Թրամփը սերնդի առաջին նախագահն է, որը ձգտում է վերջ տալ պատերազմներին` նորերը սկսելու փոխարեն», - ասել է նա օգոստոսի 25-ին Հանրապետականների հանրահավաքում:

«Համեմատեք Ջոզեֆ Բայդենի հսկայական ցանկի հետ, ով անընդհատ նոր պատերազմների կոչ է անում: Բայդենը քվեարկել է Իրաքում պատերազմի օգտին, որը նախագահ Թրամփը վաղուց անվանում է «մեր սերնդի ամենավատ աշխարհքաղաքական սխալը»: Ես վախենում եմ, որ Բայդենը նորից կընտրի պատերազմ: Նա աջակցել է պատերազմները Սերբիայում, Սիրիայում, Լիբիայում: Բայդենը կշարունակի թափել մեր արյունը և ծախսել մեր փողերը: Նախագահ Թրամփը կվերադարձնի մեր հերոսներին տուն», - համոզված է սենատորը:

«Եթե դուք ատում եք պատերազմը այնքան, որքան ես եմ ատում պատերազմը, Դուք պետք է աջակցեք նախագահ Թրամփին վերընտրվելու ևս մեկ այլ ժամկետ», - եզրափակել է Փոլը:

Ավելի վաղ Թրամփը բազմիցս հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները մտադիր է վերջ տալ «անվերջանալի պատերազմների» քաղաքականությանը և փորձում է մրցակցությունների փոխարեն գործընկերային հարաբերություններ հաստատել աշխարհի երկրների հետ:

Նշենք, որ Թրամփը 21-րդ դարի ԱՄՆ միակ նախագահն է, որը դեռևս պատերազմ չի սանձազերծել։