կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-12 10:04
Առանց Կատեգորիա

Ի՞նչ ընթացակարգեր են գործում. «Հրապարակ»

Ի՞նչ ընթացակարգեր են գործում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանական խմբակցությունները վարչապետին անվստահություն հայտնելու պահանջով արտահերթ նիստ էին նախաձեռնել, որը չկայացավ։ Սակայն մինչ այդ պետք է չեղարկել ռազմական դրության մասին որոշումը, քանի որ այդ ժամանակ ՀՀ օրենսդրությունն արգելում է վարչապետի հրաժարականը։ Իսկ ի՞նչ ընթացակարգեր են այս 2 գործընթացի համար պահանջվում։ Ռազմական դրությունը վերացնելու կամ միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու համար նախ պետք է արտահերթ նիստ հրավիրել՝  33 պատգամավորի ստորագրությամբ։

Չեղարկելու որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: ԱԺ նախագահը ռազմական դրությունը վերացնելու կամ միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու մասին ԱԺ որոշումն ստորագրում եւ հրապարակում է անհապաղ, որից հետո միայն կարող են վարչապետին անվստահություն հայտնելու նախագիծ մտցնել՝ պատգամավորների առնվազն մեկ երրորդի ձայներով, միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու:

Սա նշանակում է, որ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն միասին կարող են նման նախագիծ ներկայացնել։ Որոշման նախագիծը քվեարկության է դրվում ներկայացվելուց ոչ շուտ, քան 48, եւ ոչ ուշ, քան 72 ժամ հետո: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ: Որոշման ընդունման դեպքում համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում