|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Երեկ միտրոպոլիտ Հովհաննես 10-րդը (ալ Յազիջի) ընտրվել է Անտիոքի ուղղափառ եկեղեցու նոր առաջնորդ: Անտիոքի եւ Համայն Արեւելքի նախորդ պատիրաիքը` Իգնատիոս 6-րդը, վախճանվել էր դեկտեմբերի 5-ին Բեյրութի հիվանդանոցներից մեկում:
Անտիոքի եկեղեցին հիմնվել է Պետրոս եւ Պողոս առաքյալների կողմից եւ հայտնի է առաջին հազարամյակի քրիստոնեական հայտնի գաղափարախոսներով: Նրանցից է, օրինակ, Հովհաննես Ոսկեբերանը: Միջին դարերում մինչեւ 20-րդ դարը Անտիոքի եկեղեցին դժվար ժամանակներ է անցկացրել, 16-րդ դարում նստավայրը Անտիոքից (Թուրքիայի ներկայիս տարածք) տեղափոխվել է Դամասկոս: