կարևոր
715 դիտում, 50 րոպե առաջ - 2026-09-11 22:10
Աշխարհ

Մենք մտադիր ենք Թուրքիան վերածել համաշխարհային տերության. Էրդողան

Մենք մտադիր ենք Թուրքիան վերածել համաշխարհային տերության. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Ռիզեի նահանգում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AK Parti) խորհրդատվական խորհրդի ընդլայնված նիստում։

«25 տարվա պայքարի ընթացքում Թուրքիան ամուր հիմքեր է ստեղծել առանցքային բոլոր ոլորտներում՝ տնտեսությունից և ռազմարդյունաբերությունից մինչև առողջապահություն, տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն և զբոսաշրջություն։

Մենք մեծ երազանքներ և նպատակներ ունենք։ Աստծո կամոք, վճռական ենք մեր ժողովրդին առաջնորդելու դեպի այն երջանիկ և բարեկեցիկ ապագան, որին նա առավել քան արժանի է», – ասել է Էրդողանը՝ նշելով, որ այդ հիմքի վրա արդեն սկսվել է «Թուրքիայի դարի» կառուցումը։

«Մենք վճռական ենք մեր երկիրը համաշխարհային տերություն դարձնելու հարցում»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։