կարևոր
3076 դիտում, 2 շաբաթ առաջ - 2024-09-19 00:03
Սպորտ

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Համաշխարհային օլիմպիադայում տարավ 7-րդ հաղթանակը

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Համաշխարհային օլիմպիադայում տարավ 7-րդ հաղթանակը

Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայում Հայաստանի հավաքականը 7-րդ տուրում 2,5:1,5 հաշվով հաղթեց Անգլիայի թիմին։

Հայկ Մ․ Մարտիրոսյանը (2667) սպիտակներով պարտության մատնեց Նիկիտա Վիտյուգովին (2676)։

Շանթ Սարգսյանը (2649) սևերով ոչ ոքի խաղաց Դևիդ Հաուելի (2677) հետ։

Գաբրիել Սարգսյանը (2646) սպիտակներով ոչ ոքի խաղաց Մայքլ Ադամսի (2661) հետ։ Ռոբերտ Հովհաննիսյանը (2619) սևերով միավորը կիսեց Գևեյն Ջոնսի (2646) հետ պարտիայում:

Հայաստանի հավաքականն ունի 12 միավոր՝ առաջին 6 տուրերում հաղթելով Մալթային (4:0), Անդորրային (3:1), Բրազիլիային (3:1), Շվեդիային (2,5:1,5), Ֆիլիպիններին (2,5:1,5), պարտվել էր Չինաստանին (1,5:2,5):