|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Անդորրայի թիմի հետ և առավելության հասավ 3:1 հաշվով։ Այդ մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Հաղթանակի հասան Հայկ Մ․ Մարտիրոսյանը (2667) և Կարեն Հ․ Գրիգորյանը (2569)։
Շանթ Սարգսյանը (2649) և Ռոբերը Հովհաննիսյանը (2619) պարտիաներն ավարտեցին ոչ ոքի։
Առաջին տուրում Հայաստանի թիմը 4:0 հաշվով պարտության էր մատնել Մալթայի հավաքականին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ շախմատի կանանց Հայաստանի հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել։