Փոխարժեքներ
16 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.09 |
EUR | ⚊ | € 410.31 |
RUB | ⚊ | ₽ 3.8846 |
GBP | ⚊ | £ 486.78 |
GEL | ⚊ | ₾ 140.05 |
ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը, որը պետք է ապահովի երկու կողմերի պատանդների և գերիների ազատ արձակումը։
Այդ մասին նշված է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության X-ի էջում։
ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ համաձայնագիրը կնպաստի պաղեստինցի և իսրայելցի ժողովուրդների անվտանգության ապահովմանը և ճանապարհ կհարթի դեպի համապարփակ խաղաղություն և կայունություն ողջ մերձավորարևելյան տարածաշրջանում:
«Բարձր են գնահատվում միջազգային հանրության, հատկապես ԱՄՆ-ի, Կատարի և Եգիպտոսի միջնորդական ջանքերը, որոնք հանգեցրին այս կարևոր հանգրվանին»,- նշված է գրառման մեջ:
Հիշեցնենք՝ Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ին։ Հրադադարի առաջին փուլը կտևի 42 օր, այդ ընթացքում ազատ կարձակվեն 33 իսրայելցի պատանդներ: Երկրորդ փուլի շուրջ կսկսեն բանակցել առաջին փուլի 16-րդ օրը։ Այդ բանակցությունների ընթացքում կքննարկվեն մյուս բոլոր պատանդներին ազատ արձակելու, մշտական հրադադար հաստատելու և Գազայից իսրայելական զորքը դուրս բերելու հարցերը։ Երրորդ փուլի շրջանակում կվերադարձվեն զոհվածների բոլոր մարմինները։ Այս փուլում սպասվում է, որ կսկսվի Գազայի հատվածի վերականգնումը Եգիպտոսի, Կատարի և ՄԱԿ-ի հսկողության ներքո: