կարևոր
4768 դիտում, 2 ամիս առաջ - 2024-08-23 16:47
Հասարակություն

Վերնագրի 5 տարբերակ կար, ընդունվեց «Հռչակագիր ՀՀ-ի անկախության մասին»-ը․ Էդիկ Մինասյան

«Հենց այս դահլիճում 34 տարի առաջ իսկապես ազդարարվեց պատմական Հայոց անկախության գործընթացի սկիզբը»,- ՀՀ Անկախության հռչակագրի 34-րդ տարեդարձին նվիրված ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորները հավաքի ժամանակ հայտնեց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը՝ շնորհավորելով Անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ։

Նա նշեց, որ Հռչակագրի 12 կետերում նախանշվեցին սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական, մշակութային կյանքի այն ուղենիշները, որոնք սկիզբ դրեցին հայոց նորանկախ պետականությանը։

Մինասյանը նշեց որ Առաջին հանրապետության ժառանգությոընը Հռչակագրով փոխանցվեց Երրորդ հանրապետությանը։

Պատմաբանն իր խոսքում հիշեցրեց, որ 1990 թվականին Արցախի հարցում կոմունիստական իշխանությունների զգուշավոր քաղաքականության հետևանքով հասարկությունը կորցրեց նրանց հանդեպ վստահությունը և հեղինակություն ստացան ազգային ժողովրդավարական ուժերը։

«Այդ ամենը հանգեցրեց հանրապետության քաղաքական կյանքի արմատական և շրջադարձային փոփոխությունների»,- հայտնեց Մինասյանը և հավելեց, որ այդ տարի տեղի ունեցան ժողովրդավարական ընտրություններ՝ նաև Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում և ժողովուրդն իր ձայնը տվեց ազգային ուժերին, 11 պատգամավոր էլ ընտրվեցին Արցախից։

Էդիկ Մինասյանը նշեց, որ այդ ԳԽ-ն էլ 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունվեց Անկախության հռչակագիրը, որը և հրապարակեց ԳԽ պատգամավոր Արամ Մանուկյանը, Հայաստանի առաջին հանրապետության անվանակիցը։