կարևոր
29491 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-15 14:56
Իրավական

Իմ կալանքը Նիկոլի վախի ու ոխի արտահայտումն է․ Արմեն Աշոտյան

«Իմ կալանքը Փաշինյանի վախի և ոխի արտահայտումն է։ Ինձ կալանավորելով՝ վախի մթնոլորտ է տարածում և անձնական ոխ լուծում։ Ինքը վարչապետ է, ես՝ կալանավոր, բայց մեկ է՝ ինքն իրա սերնդի մի քիչ առավել մարդկանց նախանձում է, անգամ Մարուքյանին»,- դատական նիստերի դահլիճում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ ի պատասախան լրագրողի «ինչո՞ւ է այսքան երկարաձգվում գործը» հարցին։

Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, հետաձգվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և մյուսների գործով դատական նիստը։  
Նաև հիշեցնենք, որ քրեական վարույթի շրջանակներում կալանքի տակ է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Արմեն Աշոտյանի նկատմամբ հնարավոր հետապնդում հարուցելու հարցը լայն տարածում ստացավ հատկապես նախորդ տարվա վերջերին, երբ ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց՝ դեռեւս 2015 թ. համալսարանից խոշոր չափերի ենթադրյալ հափշտակության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Դեռևս այդ ժամանակ մամուլը գրել էր, որ Նարիմանյանին ձերբակալելու հիմնական նպատակն Արմեն Աշոտյանի դեմ ցուցմունք կորզելն էր։ 2022թ. նոյեմբերի 16-ի կեսգիշերին Արմեն Աշոտյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել մեկնել ՀՀ-ից՝ պատճառաբանելով, թե նա մեղադրյալ է։ Նույն օրը երեկոյան Արմեն Աշոտյանը հրավիրվել է ՀՀ ՔԿ, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Մանրամասն՝ տեսանյութում։