Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանը փոխում է արտաքին քաղաքականության ուրվագծերը։ Իրանն իր արտաքին քաղաքականույթան մեջ նոր ուրվագծեր է ուրվագծել։ Դա բխում է երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի՝ նոր նախագահի պաշտոնում Մասուդ Փեզեշքիյանի երդմնակալության արարողության ժամանակ արած հայտարարությունից: Նրա խոսքով՝ Արևմուտքը վերջին տարիներին «վատ է վերաբերվել» Թեհրանին, սակայն երկիրը կարող է վերանայել իր քաղաքականությունն Արևմուտքի հետ հարաբերություններում, եթե «նրանք փոխեն իրենց վարքագիծը»: Դրա հետ մեկտեղ Խամենեին նշել է՝ Իրանի արտաքին քաղաքակաւնոթյան առաջնահերթությունը մնում է հարևան պետությունների, Աֆրիկայի և Ասիայի երկրների և նրանց հետ հարաբերությունների զարգացումը, ովքեր «աջակցում են Թեհրանին նրա վրա գործադրվող ճնշման ժամանակ»: Փեզեշքիյանը վերահաստատել է իր հավատարմությունը նման դիրքորոշմանը։ Իր հերթին սա խոսում է այն մասին, որ նախագահական ընտրություններում ռեֆորմատոր Փեզեշքիյանի հաղթանակը պատահական չէր։ Սցենարը, որում հաղթանակը բաժին հասավ հենց նրան, նախապես որոշված էր։ Նրա վրա խաղադրույք էր կատարում Խամենեին՝ որպես համակարգային թեկնածուի։
Իրանում նախագահը հնարավորություն ունի որոշ փոփոխություններ կտարել երկրի արտաքին քաղաքականության մեջ, սակայն գլխավոր կուրսը նախկինի պես որոշում է հոգեւոր առաջնորդը, որը, իրանցի փորձագետների կարծիքով, «ներքին խնդիրների լուծման բանալին տեսնում է արտաքին քաղաքականության կարգավորման մեջ, որը հիմնված է այլ պետությունների, այդ թվում՝ արեւմտյան երկրների հետ փոխգործակցության եւ երկխոսության վրա»: Նման փորձագետներից Ալի Մոտահարին կարծում է․ «Իրանի նոր նախագահի առջև խնդիր է դրվծ հավասարակշռություն ստեղծել Արևելքի և Արևմուտքի երկրների հետ Իրանի հարաբերություններում»: Պրագմատիկ իմաստով այս բանաձևն ուղղված է այն բանին, որ Իրանը հնարավորություն ունենա իր ազգային շահերի համար օգտագործել Արևելքի և Արևմուտքի ռեսուրսները, ինչը նրբերանգներ կներդնի երկրի նոր արտաքին քաղաքականության մեջ: Ընդ որում, Արևելքի հետ չի լինի «փոխադարձություն», բայց նաև «սերտ գրկախառնություններ», հավանաբար, նույնպես, չնայած Շանհայի կազմակերպությանը և Եվրասիական տնտեսական միությանը Իրանի անդամակցությանը (խոսքը ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի մասին է), ինչպես նաև BRICS-ի անդամ երկրների հետ համագործակցույաթնը։
Սակայն հարց է առաջանում՝ հատկապես Արևմուտքում ո՞ւմ է ուղղված Խամենեիի՝ հարաբերությունները կարգավորելու հրավերը։ Ամենայն հավանականությամբ, խոսքն առաջին հերթին ԱՄՆ-ի, միջուկային գործարքին նրա վերադարձի մասին է։ Ի դեպ, այդ ուղղությամբ աշխատել է Բայդենի վարչակազմը՝ որոշ արաբ միջնորդների միջոցով օգտգործելով փակ բանակցությունների մեթոդաբանությունը: Սակայն այժմ մեծ է Թրամփի՝ նախկինում Արեւմուտքում Իրանի գլխավոր անտագոնիստի՝ Սպիտակ տուն հնարավոր վերադարձի հավանականությունը։ Այս կապակցությամբ Շանհայի օտար լեզուների համալսարանին կից Մերձավոր Արևելքի ուսումնասիրության կենտրոնի փորձագետ Հան Ցզյանվեյն ակնարկում է, որ Թրամփն ընտրություններում իր հաղթանակի դեպքում կարող է արդիականացնել իր իրանական քաղաքականությունն առճակատումից հեռանալու ուղղությամբ:
Բայց Թեհրանի նման անորոշ հասցեական ազդանշանը Վաշինգտոնին դժվար թե հիմա պատասխան արձագանք առաջացնի։ Հեռանկարում Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների ենթադրյալ լիցքաթափումը կարող է շատ ժամանակ պահանջել, այն դեպքում, երբ Ռուսաստանն ու Չինաստանը կարող են կրիտիկական hոսք մտցնել Իրանի հետ հարաբերություններում, ինչը կզրոյացնի իրանցի բարեփոխիչների որոշ առավելություններ, եթե ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ երկխոսության համար նրանց հայտարարած բաց լինելը պահանջված չլինի: Առայժմ Արևմուտքն Իրանի նկատմամբ երկակի ռազմավարություն է որդեգրել՝ «զսպում և դիվանագիտություն»։ Ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանաանին ասել էր՝ ԱՄՆ-ում իշխանափոխությունը մեծ նշանակություն չի ունենա ԱՄՆ-ի և Իրանի երկկողմ հարաբերությունների համատեքստում, քանի որ «ամեն ինչ հենվում է ամերիկացիների՝ Թեհրանի նկատմամբ տարիներով չփոխվող թշնամական մոտեցման վրա»: Բացի այդ, Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի դերի հետագա նվազումն իրանական հավանական կանխատեսում է, ինչը Խամենեիի հայտարարությունն էլ ավելի խորհրդավոր է դարձնում Մերձավոր Արեւելքում իրադարձությունների ինտենսիվության համատեքստում:
Հանրավոր է Իրանը պարզապես փորձում է ԱՄՆ-ին՝ խնդիրներ ստեղծելով, խնդիրներ է ստեղծում, մատնանշում է իր ամուր դիրքերը և չի մտնում Ռուսաստանի կամ Չինաստանի ազդեցության գոտում։ Եթե նման ենթադրությունը ճիշտ է, ապա մեր առջև իրանական ստեղծագործական, լուծելի արտաքին քաղաքական խնդիր է, հակառակ դեպքում հարցը դառնում է խնդիր:
Ստանիսլավ Տարասով
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի