կարևոր
841 դիտում, 1 ամիս առաջ - 2024-09-28 13:58
Աշխարհ

Իրանի նոր պատեհապաշտությունը արտաքին քաղաքականության մեջ

Իրանի նոր պատեհապաշտությունը արտաքին քաղաքականության մեջ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հայտարարել է՝ Թեհրանը «երբեք հավանություն չի տվել Ուկրաինայի տարածքի դեմ ագրեսիային» եւ հայտնել է Արեւմուտքի հետ միջուկային թղթածրարի շուրջ երկխոսություն սկսելու պատրաստակամության մասին: Ընդ որում, կասկած չկա, որ նրա այս խոսքերը արտոնվել են Իրանի գերագույն առաջնորդի կողմից։ Եվ այսպես, Թեհրանը սկսեց հրապարակայնորեն ցուցադրել իր նոր արտաքին քաղաքկան կուրսը։ Միեւնույն ժամանակ, նա կոչ է արել պատժել Իսրայելին Լիբանանում եւ Գազայում կատարած հանցագործությունների համար՝ հայտարարելով, որ նա «ցեղասպանություն է իրականացրել Գազայում, որտեղ պարտություն է կրել»: Ի՞նչ է կանգնած այս ամենի հետեւում: Այս մասին Ստանիսլավ Տարասովի դիտարկումը։

«Վերոշարադրյալին ավելացնեմ նաեւ այն, որ Լիբանանի վրա Իսրայելի հարձակման ամենաթեժ պահին Իրանի նախագահը Նյու Յորք կատարած այցի ժամանակ հանդիպել է Իսրայելի համալսարանի պրոֆեսոր, Փենսիլվանիայի պետական համալսարանի աշխատակից Լիոր Շտերնֆելդինով Իրանում հուդայականություն է ուսումնասիրել եւ վերջին ամիսներին Գազայի պատերազմում Իսրայելի վարքագիծը քննադատող հոդվածներ է գրել», - նշել է Տարասովը:

Այդ հանդիպումից հետո Շտերնֆելդը հայտարարել է․ «հույս ունի՝ անցյալ տարվա հուլիսին կայացած ընտրություններում հաղթած Իրանի նախագահը կկարողանա Իրանին հասցնել Մերձավոր Արեւելքում խաղաղության հաստատմանը»:

Միեւնույն ժամանակ, մերձավորարեւելյան որոշ փորձագետներ կարծում են՝ «Թեհրանը սկսել է Արեւմուտքի հետ աճուրդի հանել իր հարաբերությունները Մոսկվայի հետ», եւ որ դա «հղի է որոշակի բարդություններով հենց Իրանի ներսում», քանի որ նշվում է «պայքար խորքային պետության, այսինքն՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) դեմ»։ Նրանք կարծում են՝ ապագայում իրադարձությունների նման ընթացքը կարող է հանգեցնել «Մոսկվայի հետ Թեհրանի հարաբերությունների կրճատմանը եւ Իրանի արտաքին քաղաքականության վերակողմնորոշմանը դեպի Արեւմտյան ուղղություն»: Մյուսները ենթադրում են Իրանում ներքաղաքական իրավիճակի սրում, -նշել քաղաքագետը։

Միեւնույն ժամանակ, աչքի է ընկնում նաեւ այլ արտաքին խորապատկեր։ Այս տարվա հոկտեմբերի վերջին Կազանում ԲՐԻԿՍ գագաթնաժողովում սպասվում է Իրանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական համագործակցության մասին պայմանագրի ստորագրումԴրա համար Պուտինը Փեզեշքիանին հրավիրել է ԲՐԻԿՍ գագաթնաժողովին։ Ավելի վաղ Փեզեշկիյանն այդ պայմանագիրն անվանել էր «վաղուց սպասված»։ Ուստի պետք չէ շտապել լուրջ հետեւություններ անել Իրանի նոր արտաքին քաղաքականության արեւմտամետության վերաբերյալ, որը, կարծես թե, պետք է խթանի ուղղակի բանակցություններն ԱՄՆ-ի հետ, բայց միայն այն դեպքում, եթե ամերիկացիները դադարեն թշնամաբար վերաբերվել Իրանին։ Չի բացառվում, որ այդպիսով Թեհրանը ձգտում է ամեն գնով խուսափել Մերձավոր Արեւելքում մեծ պատերազմի մեջ ներքաշվելուց՝ ճանապարհից հեռացնելով նաեւ Ուկրաինայի հետ կապված խնդիրները, կարծում է փորձագետը։

«Նշենք նաեւ, որ 2023 թ-ին Իրան են այցելել՝ հունվարին՝ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը՝ խորհրդարանական մեծ պատվրակությամբ, սեպտեմբերին՝ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, իսկ նոյեմբերի սկզբին՝ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը։ Այս տարվա մայիսին Վոլոդինը հրավիրվել էր Թեհրան՝ մասնակցելու Իբրահիմ Ռայիսիի հրաժեշտի սգո արարողություններին, իսկ հուլիսի 30-ին կրկին ժամանել էր նոր նախագահ Փեզեշկիյանի երդմնակալության արարողությանը: Որպես Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար՝ Շոյգուն Իրանում եղել է երկու անգամ՝ օգոստոսի 5-ին եւ սեպտեմբերի 17-ին։ Սեպտեմբերին չհայտարարված այցի ընթացքում նա հանդիպել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախագահի եւ քարտուղարի հետ՝ փոխանցելու Ռուսաստանի առաջնորդի ուղերձը: Բայց առայժմ, ըստ New York Times-ի, «Փեզեշկիյանը սկսել է փորձարկում արտաքին քաղաքականության մեջ՝ ցույց տալով նոր դիվանագիտական բաց պատրաստակամություն»։ Սպասենք, թե ինչ դուրս կգա, չէ՞ որ դեռ իր խոսքը չի ասել ԻՀՊԿ-ն», - ամփոփում է Տարասովը։

 

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի