|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Կարինում (թուրք․ պաշտոնական անվանումը՝ Էրզրում) վերականգնված Օլթուի ռուսական եկեղեցում անասուններ են արածում։ Թեև 3,2 միլիոն լիրա է ծախսվել եկեղեցու վերանորոգման համար, սակայն կառույցն այդպես էլ չի բացվել զբոսաշրջիկների առաջ։
Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է Artigercek լրատվական կայքը։
Աղբյուրը հիշեցնում է, որ Թուրքիայի Տնտեսական համագործակցության կազմակերպությունը Էրզրումը հռչակել է 2025 թ․ զբոսաշրջության մայրաքաղաք։ Սակայն վերջերս այստեղ վերանորոգված Օլթուի ռուսական եկեղեցին և Ազիզիյեի ամրոցային համակարգը վերածվել են գոմի, որտեղ հաճախ են արածում անասունները։
2017 թ․ միլիոնավոր լիրաներով վերականգնված և նախկին տեսքն ստացած ռուսական եկեղեցին մատնվել է ճակատագրի քմահաճույքին։ Քանի որ եկեղեցին չի վերաբացվել, գյուղացիներն իրենց անասուններին արածացնում են եկեղեցու տարածքում։
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net