|
Փոխարժեքներ
07 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Պատմական գիտությունների թեկնածու, հնագետ, ուրարտագետ Միքայել Բադալյանը գրում է․
«Վերջերս հաղորդվեց Թուրքիայի Ռեզան Հաս թանգարանի կողմից ձեռք բերված բրոնզե սկավառակի մասին, որի վրա նշված է Արգիշթի արքայի արձանագրությունը և նշված է Կարինի երկրի մասին: Հաղորդագրության մեջ նշվում է, որ բրոնզե սկավառակը հայտնաբերվել է Ալաշկերտի-Բադնոցի-Մուշի սահմաններում: Բացի այդ հավելվում է, որ ի հայտ է եկել նոր ուրարտական տեղանուն՝ Կարինին:
Իսկ գու՞ցե դա մեր հինավուրց Կարինի՝ Կարնո գավառի մեզ վկայված ամենավաղ հիշատակությունն է: Իհարկե, կարող են լինել այլ մեկնաբանություններ ևս: Բարձր Հայքում,օրինակ կար Քարին քաղաք և այլն...
Հղումն՝ այստեղ»։