Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի Պետդուման երկրորդ և երրորդ ընթերցմամբ ընդունել է Դումայի բոլոր խմբակցությունների մի խումբ պատգամավորների մշակած օրենքը, որոնք առաջարկում են օտարերկրացիների արտաքսման նոր միգրացիոն ռեժիմ սահմանել։
Ըստ «Коммерсантъ»-ի՝ ընդունվել է նաև օրենք, որը ոստիկանությանն իրավունք է տալիս Ռուսաստանից օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վարչական վտարման վերաբերյալ որոշումներ ընդունել։ Նախատեսվում է միաժամանակ արտաքսվածների ցանկ ստեղծել։
«Միգրացիայի ոլորտում խիստ վերահսկողության կարիք կա. նրանք, ովքեր չեն պահպանում ռուսաստանյանան օրենքները, ովքեր կորցրել են Ռուսաստանում օրինական գտնվելու իրավունքը, չպետք է լինեն մեր երկրում։ Արտաքսման նոր ռեժիմը կտարածվի այն ներգաղթյալների վրա, որոնց փաստաթղթերի ժամկետը լրացել է կամ չեղյալ է հայտարարվել կամ որոնք իրավախախտում են թույլ տվել»,- ընդգծել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
Նոր կանոնների շնորհիվ ոստիկանության որոշմամբ արտաքսումը կկազմի ոչ ավելի, քան 48 ժամ, եթե դատարանն այլ որոշում չընդունի։
Օտարերկրացիները, որոնց համար կներդրվի արտաքսման ռեժիմը, կհայտնվեն հատուկ գրանցամատյանում։ Նրանց կարգելվի.
առանց Ներքին գործերի նախարարության թույլտվության փոխել բնակության վայրը կամ մնալ Ռուսաստանում;
տեղափոխվել բնակության վայրից;
վարել տրանսպորտային միջոցներ, ստանալ վարորդական իրավունքի վկայական;
ձեռք բերել կամ օտարել անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ և ինքնագնաց մեքենաներ, գրանցել այդ գույքը պետական մարմիններում;
ամուսնանալ;
բացել բանկային հաշիվներ, փոխանցել գումար, տնօրինել միջոցները հաշիվներում: