կարևոր
2428 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-12 17:19
Հասարակություն

150 միջազգային գործիչ Ալիևից պահանջել է ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և մյուս ապօրինի կալանավորվածներին

150 միջազգային գործիչ Ալիևից պահանջել է ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և մյուս ապօրինի կալանավորվածներին

Ավելի քան 150 միջազգային մարդասիրական, քաղաքական գործիչներ և գործարարներ պահանջել ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և մյուսներին։

«Վառելիքի, դեղորայքի և պարենամթերքի մատակարարման ապօրինի արգելքից հետո, որը տևեց ինը ամիս, Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին սկսեց արյունալի ռազմական գործողություն և ներխուժեց Լեռնային Ղարաբաղ (Արցախ): Այս գործողությունների հետևանքները հարյուրավոր սպանվածներ, հազարավոր վիրավորներ և գրեթե 120,000 մարդկանց՝ փաստորեն Արցախի ողջ հայ բնակչության բռնի տեղահանումն էին։ Համաշխարհային հանրային կարծիքով՝ դա հավասարազոր է էթնիկ զտումների։

Իրավապաշտպան կազմակերպությունները Ադրբեջանի գործողություններն անվանել են ցեղասպանություն.

Հայտնի հայ բարերար և մարդասիրական գործիչ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ապօրինի բերման է ենթարկվել, երբ նա և այլ քաղաքացիներ մեկնում էին Հայաստան։ Նրա ձերբակալությունը հատկապես մտահոգիչ է, քանի որ Արցախին միջազգային աջակցություն ներգրավելու նրա ջանքերը Վարդանյանին դարձրել են Բաքվի կառավարության թիրախը։

Ի թիվս այլոց՝ հանրապետության երեք նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Դավիթ Բաբայանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Մանուկյանը։ Շատ այլ հայեր դեռ ապօրինի են պահվում։ Այս մարդկանց առողջության և ինքնազգացողության մասին առկա ծայրահեղ սահմանափակ տեղեկատվությունը տագնապալի է...

Նրանք բոլորը կալանավորվել են ներպետական և միջազգային իրավունքի ակնհայտ խախտմամբ, ներառյալ ՄԱԿ-ի կոնվենցիան և Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիան, որին միացել է նաև Ադրբեջանը...

Ամեն օր կարևոր է բանտարկյալների կյանքի համար. Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղ համաձայնագիր պետք է պայման ներառի նրանց ազատ արձակման համար։

Մենք կոչ ենք անում նախագահ Իլհամ Ալիևին անհապաղ ազատ արձակել նշված ապօրինի ձերբակալված բոլոր անձանց»,-ասվում է հայտարարության մեջ։