կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-21 17:46
Առանց Կատեգորիա

Թուրքիան շահագրգռված է վերականգնել Իսրայելի հետ հարաբերությունները

Թուրքիան շահագրգռված է վերականգնել Իսրայելի հետ հարաբերությունները

Թուրքիան շահագրգռված է վերականգնել Իսրայելի հետ հարաբերությունները:

«Մենք ցանկանում ենք դեսպանին վերադարձնել Թել Ավիվ, մենք ցանկանում ենք վերականգնել համատեղ զինավարժությունների անցկացումը, ցանկանում ենք համագործակցել ռազմական եւ քաղաքացիական ոլորտներում, ցանկանում ենք վերադառնալ մինչեւ 2010 թվականի մայիսը («Խաղաղության նավատորմի» վրա հարձակումը) եղած իրավիճակին»,- իսրայելական «Հաարեց» թերթին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի վարչապետ Էրդողանի գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը:

Ըստ նրա` Իսրայելի փոխվարչապետ Դանի Այալոնի հայտարարությունը, թե «Թուրքիան միայն ներողություն է ցանկանում լսել Իսրայելից, սակայն չի պատրաստվում վերականգնել հարաբերությունները», իրականության չի համապատասխանում: Քալընը հայտնել է, որ Էրդողանն իրեն լիազորել է` ներկայացնելու Թուրքիայի դիրքորոշումը Իսրայելի հետ հարաբերությունների հարցում. «Ամեն անգամ, երբ մոտենում ենք բեկման, հարաբերությունների հնարավոր վերականգնման, ինչ-որ մեկը խանգարում է դրան»:

Նա հայտարարել է, որ երկու երկրների լիակատար հաշտեցման մասին համաձայնագիրը` Mavi Marmara-ի վրա հարձակման համար Իսրայելի ներողության եւ զոհվածների ընտանիքներին փոխհատուցում տրամադրելու մասին կետերով, հավանության է արժանացել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից, սակայն արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը մերժել է այն:

«Ընկերները պետք է կարողանան ընդունել սխալները եւ ներողություն խնդրել: Մենք նույնպես ցավում ենք եղածի համար, եւ չենք պատրաստվում խզել հարաբերությունները Իսրայելի հետ, որոնք ժամանակին պարզապես հրաշալի էին: Մենք կշարունակենք աջակցել նաեւ Իսրայելի եւ Սիրիայի միջեւ խաղաղության ձեռքբերմանը»,- ասել է Քալընը: