կարևոր
2632 դիտում, 1 ամիս առաջ - 2024-07-09 12:48
Քաղաքական

ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները

ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները

Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր  Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ  արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի  միջնորդությունը։ Այս մասին հայտնում են դատական իշխանությունից։ 

Բարձրագույն դատական խորհրդի որոշման համաձայն. «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։

Ընդ որում՝ անհարաժեշտ է ընդգծել, որ Արթուր Աթաբեկյանը, Էդգար Հովհաննիսյանը և Մերի Համբարձումյանը հայտնել են  հատուկ կարծիք՝ համաձայն չլինելով տույժի տեսակին և կողմ են քվեարկել խիստ նկատողության օգտին։

Որպես պարզաբանում՝ հարկ ենք համարում նշել, որ միջնորդության ներկայացման համար հիմք է հանդիսացել այն, որ դատավորը բազմաթիվ  դատական գործերով մի քանի տասնյակ վճիռները Դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակել և վճռի օրինակը դատավարության կողմերին տրամադրել է օրենքով սահմանված ժամկետների կոպիտ խախտմամբ։

Հաշվի առնելով դատավորի կատարած իրավախախտման բազմակի բնույթը՝ խորհուրդը հանգել է դատավորի լիազորությունների դադարման որոշմանը»: