|
Փոխարժեքներ
22 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.46 |
| EUR | ⚊ | € 416.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3092 |
| GBP | ⚊ | £ 485.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.36 |
Այսօր՝ փետրվարի 20-ին, տեղի է ունենում Բարձրագույն դատական խորհրդի նիստ. հայտնում է Yerkir.am-ը:
Նիստի օրակարգում դատավոր Արայիկ Մելքումյանի դիմումի հիման վրա Բարձրագույն դատական խորհրդի կողմից 14.02.2019 թվականին ընդունված ԲԴԽ-8-Ո-Կ-4 որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու հարցն է։
Հիշեցնենք, որ 2019 թվականի փետրվարին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել էր:
Դատավորը ԲԴԽ-ի որոշման սահմանադրականության հարցով դիմել էր ՍԴ, և դատարանն որոշումը հակասահմանադրական էր ճանաչել:
Նիստին առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ.