Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կիրանցի այլընտրանքային ճանապարհը պատշար է ունենալու երկու կողմից։ Կիրանց գյուղի վարչական ղեկավար Կամո Շահինյանի փոխանցմամբ՝ ճանապարհի շինարարական աշխատանքները շարունակվում են։ «Դեռ մի 15 օր էլ, հավանաբար, կտևի, պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- «Փաստինֆո»-ին հայտնել է Կ.Շահինյանը։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կառավարության նախաձեռնած ապօրինի սահմանազատման հետեւանքով սեփական անշարժ գույքից՝ հողատարածքից, տնից զրկված գյուղացիների փոխհատուցմանը, ապա մեր զրուցակիցը վստահեցրեց, որ գործընթացի մասին տեղեկություն չունի։
«Ինձ մոտ ինչ նախկինում ասվել ու գրվել էր, դրանից եմ տեղյակ, ոչ մի բան չի փոխվել։ Ոչ գիտեմ փոխհատուցում տալու են, ոչ էլ գիտեմ, թե որքան է տրվելու, ոչինչ չգիտեմ»,- ասաց Շահինյանը։
Նշենք, որ հունիսի 30-ին Կիրանց գյուղի մոտ ադրբեջանական զինուժը տեղադրել է մեծ դրոշակ, որը տեսանելի է նաև Կիրանցի հարևան՝ Աճարկուտ գյուղի տարածքից։ Ինչպես հայտնել էր տավուշեցի լրագրող Ոսկան Սարգսյանը՝ դա հոգեբանորեն վատ է ազդում Կիրանցի և Աճարկուտի բնակիչների վրա։
Մայիսի 15-ին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները համատեղ հաղորդագրություն են տարածել առ այն, որ նույն օրը տեղի ունեցած հանդիպման ժամանակ համաձայնեցրել են անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի հատվածների համատեղ կազմված Արձանագրություն-նկարագրությունը՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով: Նշվել էր, որ հիմք է ընդունվել ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976թ. տեղագրական քարտեզը, որը հերթապահության ընթացակարգ է անցել 1979թ.-ին։
Ըստ այդմ՝ ադրբեջանական հսկողության տակ է փոխանցվում նաեւ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը եւ ՀՀ կառավարությունը սկսել է Կիրանց-Աճարկուտ այլընտրանքային ճանապարհի կառուցումը։ Նախնական տվյալներով՝ մոտ 8 հա տարածք, որոնք պատկանում էին բնակիչներին, եւս հանձնվել է Ադրբեջանին։