կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-08 23:44
Հասարակություն

Ահազանգ Տավուշից՝ Կիրանց-Ոսկեպար այլընտրանքային ճանապարհի կառուցման մասին

Ահազանգ Տավուշից՝  Կիրանց-Ոսկեպար այլընտրանքային ճանապարհի կառուցման մասին
Երեկ՝ դեկտեմբերի 7-ին սահմանամերձ Ոսկեպար գյուղ է ժամանել Տավուշի մարզի ճանապարհաշինական ընկերություններից մեկի աշխղեկը եւ հայտնել Կիրանց-Ոսկեպար այլընտրանքային, սարերով ձգվող ճանապարհի կառուցման մասին։ Ոսկեպարում ճանապահաշինարար բանվորների բնակվելու համար ազատ տներ են հարցրել։ Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանն ասաց, որ ինքը լսել է նոր ճանապարհի կառուցման մասին, սակայն որոշակի ոչինչ չգիտի։
 
Հավելեմ, որ Հայաստան է ժամանել ՌԴ դեմարկացիոն հանձնաժողովը, որը գեներալ Մուրադովի գլխավորությամբ սահմանագծում դեմարկացիա է իրականացնելու:
 
Ոսկան Սարգսյան
 
Լրագրող