կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-19 10:51
Հասարակություն

9-ամյա Սուրենը երիկամների փոխպատվաստման կարիք ունի

9-ամյա Սուրենը երիկամների փոխպատվաստման կարիք ունի

2004թ.-ին ծնված Սահակյան Սուրենը ունի երիկամային քրոնիկ սուր անբավարարություն, երիկամների պոլիկիստոզ, չեն գործում նրա 2 երիկամները:

 

16/12/2012-13/03/2013թթ.-ին երեխան ստացել է ստացիոնար բուժում «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ նեֆրոլոգիական բաժանմունքում` սուր հետինֆեկցիոն արագ զարգացող գլոմերուլոնեֆրիտ ախտորոշմամբ: 2013թ.-ի մարտի 13-ից երեխային նշանակվել է ծրագրային հեմոդիալիզ, շաբաթը 3 անգամ «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ «Հեմոդիալիզ» բաժանմունքում, ուր մինչև հիմա ստանում է: 

 

Երեխայի վիճակը շատ ծանր է, և նրան անհապաղ անհրաժեշտ է երիկամային փոխպատվաստման վիրահատություն արտասահմանում, ուր իրականացվում են մինչև 18 տարեկան երեխաների բարդ և որակյալ տրանսպլանտացիաներ: Երեխան պետք է վիրահատվի և անցնի հետվիրահատական բուժման կուրսեր եվրոպական ցանկացած երկրի հիվանդանոցում:

 

Երեխան և ընտանիքը Գեղարքունիքի մարզի Վարդենիսի գյուղից են, քանի որ շաբաթական 3 անգամ հեմոդիալիզ է ստանում «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ «Հեմոդիալիզ» բաժանմունքում, ուստի երեխան մոր հետ ժամանակավորապես բնակվում է «Արաբկիր» ԲՀ- ԵԴԱԻ կից գործող տուն-հանրակացարանում:

 

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ սոցիալական աշխատողի և ծնողների հետ սոցիալական խորհրդատվական հանդիպումների արդյունքում լուծվել է երեխայի հաշմանդամության թոշակի հարցը, ինչպես նաև երեխայի ընտանիքը հաշվառվել է «Փարոս» ընտանեկան աղքատության նպաստ ստանալու համար, քանի որ ընտանիքի անդամներից ոչ մեկը չի աշխատում և ապրում են սոցիալապես անապահով պայմաններում:

 

Երեխայի կյանքը փրկելու համար երեխայի ծնողները բանկում բացել են հաշվեհամարներ /ՀՀ, եվրո, դոլար և ռուսական/, որոնք բացված են փոքրիկի մոր` Լիաննա Բադեյանի անունով:

 

Ծնողներ` Լիաննա /մայր/- /098/-54-34-38

                Վարդան /հայր/-/094/-56-59-60

            Ստացող` Լիաննա Բադեյան Նորավանդի

 

AMD 16040054123300           ՎՏԲ-Հայաստան Բանկ

USD 16040054123301

EUR 16040054123302

RUR 16040054123303