Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի հայտարարությունը․
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը խստիվ դատապարտում է երեկ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում անզեն ցուցարարների հանդեպ կիրառված անհամաչափ բիրտ ուժը, այդ թվում հատուկ միջոցների կիրառումը, ինչի հետևանքով տասնյակ քաղաքացիներ մարմնական վնասվածքներ են ստացել, ընդհուպ անդամահատվել են:
Վերջին մեկ ամսվա ընթացքում ոստիկանությունն իրեն դուրս է դրել օրենքից՝ վերածվելով համազգեստի ու ուսադիրների տակ թաքնված հանցախմբի: Անհրաժեշտ ենք համարում, որպեսզի քրեական վարույթ հարուցվի ՆԳՆ և Ոստիկանության ղեկավարների, կոնկրետ ապօրինություններ թույլ տրված ոստիկանների հանդեպ:
Հատուկ արձանագրում ենք, որ ոստիկանության երեկվա վայրագությունները, ապօրինությունները խրախուսվել են խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած ամոթալի ելույթով:
Այս իշխանության հեռացումը պետք է դառնա քաղաքական և հանրային լայն կսնսոլիդացիայի առանցք:
Մեր ամուր զորակցությունն ենք հայտնում արդարացի պայքարի դուրս եկած հազարավոր ցուցարարներին, պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանին:
13. 06. 2024