|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է հինգ հիմնական կետերից: ՏԱՍՍ-ը գրում է, որ այդպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
«Հայաստանի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է հինգ հիմնական կետերից, որոնք ամրագրված են միջազգային իրավունքով։ Այս փաստաթղթի կարևորագույն կետերից մեկը երկու երկրների փոխադարձ հարգանքն է, երկու կողմերն էլ հաստատել են իրենց հավատարմությունը այս սկզբունքին»,-ընդգծել է Ամիրբեկովը Sky News Arabia-ին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ համաձայնագրի նախագիծը «նախատեսում է երկու երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչում՝ ի լրումն պետությունների միջև սահմանների հարգման», ինչպես նաև «կողմերի հայտարարագիրը՝ միմյանց ներքին գործերին չմիջամտելու մասին»։