|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Ադրբեջանի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ, որով սպառնացել է Հայաստանին՝ միջանցքի հարցը ուժի կիրառմամբ լուծելու մասին։ Այս մասին ԱԺ-ում հայտարարութունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Ալիևը պահանջել է կոնկրետ ժամկետ հնչեցնել, թե երբ է Հայաստանը տրամադրելու միջանցքը, սա այն նույն Ալիևն էր, որ Արցախյան առաջին պատերազմի օրերին փախել էր դեպքերի էպիկենտրոնից և իր օրվա հաճույքներն էր անցկացնում Թուրքիայի տարբեր ժամանցային կենտրոններում։ Սա այն նույն Ալիևն է, որ 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների 4-րդ օրը հրադադար էր մուրում։
Այս իշխանությունը հանրությանը կանգնեցրել է նոր աղետի շեմին, որով մեր ժողովրդին առաջարկվում է ընտրություն կատարել վատի և վատթարագույնի, մեռնելու կամ քարշ գալու միջև, մեզ բոլորիս փորձում են համոզել, որ հայը ապրելու, պայքարելու հնարավորություն այլևս չունի, և միակ տարբերակը հանձնվելն է։ Այս իշխանությւոնը մեկ քայլ ունի անելու՝ թողնել և հեռանալ, առանց որի՝ մեր պետականության վերականգնումը անհնարին կլինի»,- ասաց նա: