Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
««Հայկական բանակը, ոնց որ մյուս բանակները, ազգայնականության, պատերազմի, ավերի զավակն ա։ Ոչ մի վեհություն ու առաքինություն չկա բանակի փառաբանման մեջ»։
Այս տողերը երեկ հրապարակել է ePress.am կայքը։ Նիկոլի հին ընկեր Արմեն Մելիքբեկյանի կայքը։
Իշխանությունների ջանքերով ՀՖՖ նախագահ դարձրած Արմեն Մելիքբեկյանի կայքը։
Առաջին անգամ չէ, որ այս ոճի բաներ են գրում բանակի, Արցախի մասին։ Ոչ էլ նոր երևույթ է. եթե հիշում եք, 2014-ին 17 տարեկան հայ պատանուն սպանած ադրբեջանցի դիվերսանտներին փորձում էին «մոլորված գառնուկներ» ներկայացնել ու մեղադրում էին բոլոր հայկական լրատվամիջոցներին, որ այդ մարդասպաններին դիվերսանտ էին անվանում։
Բնականաբար, իշխանական քարոզիչներից և ոչ ոք ծպտուն չի հանի, չի ասի, թե ePress-ի աչքի վերևում ունք կա, ոչ ոք չի գնա իրենց գրասենյակի դռան վրա ձու շպրտի։
Քանզի Նիկոլին իսկապես քծնող իր շրջապատին ցանկացած ստորություն թույլատրված է։
#նիկոլապետություն
#ճտիկովԳրիչ»: