կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-22 15:11
Քաղաքական

Ըստ ձեզ՝ ո՞վ է կանգնած այս իշխանության մեջքին ու թելադրում՝ ինչ, երբ անել ․ Սեւակ Հակոբյան

 Ըստ ձեզ՝ ո՞վ է կանգնած այս իշխանության մեջքին ու թելադրում՝ ինչ, երբ անել ․ Սեւակ Հակոբյան
2018թ․ Հայաստանում տեղի է ունենում իշխանազավթում, իշխանության են գալիս «ոչ ղարաբաղցիներ»
Անմիջապես քրեական գործ է հարուցվում և կալանքի տարվում Ղարաբաղը ազատագրած նախագահ Ռոբերտ Քոչարյանը
2019թ․ «ոչ ղարաբաղցի» իշխանություններին մեղադրում են շուտով Ղարաբաղը հանձնելու մեջ, հակադարձումը՝ «էդ դուք էիք հանձնում, Արցախը Հայաստան է»
Ռոբերտ Քոչարյանը բանտարկված է
2020թ․ «ոչ ղարաբաղցի» իշխանությունը պատերազմում պարտվում է՝ Արցախի 75% հանձնելով Ադրբեջանին, 5 հազար զոհ տալով
2021թ․ Ադրբեջանական զինված ստորաբաժանումներն անարգել մտնում են արդեն Հայաստանի տարածք, խորանում 45 կիլոմետր, փակում են ռազմավարական ճանապարհներ, դնում պոստեր
«Ոչ ղարաբաղցի» իշխանությունները խոսում են Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարևանություն անելու մասին
2022թ․ Ադրբեջանցիներ են գալիս Երևան, նրանց ընդունում են բարձր մակարդակով, մասնակցում են նիստերի, ճաշում են ՔՊ-ական իշխանության ներկայացուցիչների հետ
Քոչարյանի ղեկավարած քաղաքական ուժի պատգամավորներն ԱԺ-ում առաջարկ են անում՝ թուրք-ադրբեջանական հակահայ հռչակագրին հակառակ հայտարարություն ընդունել, ՔՊ-ն դեմ է
Ռոբերտ Քոչարյանի դատերը շարունակվում են Հայաստանում, հետախուզում է հայտարարում արդեն Ադրբեջանը՝ Արցախը 90-ականններին ազատագրելու համար
Հիմա հարց․ ըստ ձեզ, ո՞վ է կանգնած այս իշխանության մեջքին ու թելադրում՝ ինչ, երբ անել
 
 Սեւակ Հակոբյան
Yerevan.Today–ի գլխավոր խմբագիր