կարևոր
2713 դիտում, 1 ամիս առաջ - 2024-05-13 18:49
Հասարակություն

Մեր երկիրը պետք է դառնա արդարների ու աստվածասերների հասարակություն․ Բագրատ Սրբազան

«Ես պատմությանը նայում եմ ապագայից, ինձ, մեզ տեսնում եմ քսան, երեսուն տարի հետոյի աչքով՝ ի՞նչ են գրելու մեր մասին։ Մենք ի՞նչ ենք գրում հարյուր տարի առաջ տեղի ունեցած դեպքերի մասին, ինչպե՞ս ենք տեսնում, ուսումնասիրում, անդրադառնում։ Այս օրերը մեր անպատվության, մեզանից գողացված ուրախության օրերն են, դժբախտաբար մենք ենք ապրում այս օրերը, միգուցե բարեբախտաբար, մեր պատասխանատվությունն է»,-պատմության ինստիտուտում հանդիպման ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։

Նա ասաց, որ ահռելի քանակի սուտ, թշնամություն կա երկրում․ «Ինչ լավ է, որ այս գերդոզավորումը դուրս է գալիս, առաջինն իմ հաշվին, բայց լավ է, որ դուրս է գալիս, գոնե մարդիկ կազատվեն այդ ստի մեղքի տակ ապրելուց։ Ամեն ինչի մեջ սուտ է, մշակույթ դարձել։ Այս շարժումը դրա մասին է։ Մեր երկիրը պետք է դառնա ճշմարտության երկիր, մենք շատ մեղքեր ունենք, դրա համար էլ այս օրին ենք»։
 

Մանրամասն՝ տեսանյութում։