Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Մեր ամեն օրվա մտածումը պիտի դառնա մեր տան վերականգնումը, իր քարոզում ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։
«Ինչքան էլ որ կենցաղը մեզ ստիպի մանր, փոքր բաների մասին մտածելու, մեր բնական պայմաններն ապահովելու, այդուհանդերձ, չի կարող մասնավոր կերպով ինչ-որ բան բարելավված լինել, եթե ընդհանուրը ավերակված է, դա անհնար է։
Օրինակը առաքյալը տալիս է․ չի՛ կարող ձեռքը ուրախանալ, եթե ոտքը և ամբողջ մարմինը կրակի մեջ է կամ ցավում է։
Եվ հետևաբար, մեր բոլոր մտածումների առանցքը ամեն գործի մեջ պետք է լինի մեր ընդհանրական պատվի, ուրախության, կյանքի և դրանով նվաճված հաղթանակների և խաղաղության վերականգնումը։
Անխաղաղ մարդն ամեն ինչ հոշոտող գազանի է նման։ Բայց ներսում հաղթանակած խաղաղություն ունեցող մարդն արարող և բարիք ստեղծող է։
Եվ ամեն օր՝ մեր քնելիս, թե արթնանալիս, ճանապարհ գնալիս, թե այլ գործերով զբաղվելիս, մեր մտածումն անընդհատ պիտի լինի վրեժի զգացումը՝ մեր տունը վերականգնելու ձգտումով»։