|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր օգնականներին հանձնարարել է հեռախոսազրույց կազմակերպել Պուտինի հետ իր երդմնակալությունից հետո մի քանի օրվա ընթացքում, հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Լրատվամիջոցը հայտնում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը կքննարկի Պուտինի հետ անձնական հանդիպման հնարավորությունը, որն անհրաժեշտ է ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու համար։
Հաղորդվում է, որ Թրամփի ազգային անվտանգության թիմը մի քանի շաբաթ առաջ սկսել է աշխատել Պուտինի հետ հեռախոսազրույցի վրա: Նշվում է, որ զրույցի օրը վերջնականապես որոշված չէ։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը ասել էր, որ վեց ամսից կկարողանա վերջ դնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը։