|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ ՌԴ նախագահը կայցելի Երևան, իսկ ինքը` Մոսկվա: Այդ մասին նա Բրյուսելում պատմել է ТАСС-ի թղթակցին:
Փաշինյանը տեղեկացրել է, որ երկու երկրները ներկայումս քննարկում են այցերի ժամկետները: «Վերջին քննարկումը եղել է մեկ շաբաթ առաջ. ես խոսել եմ հեռախոսով ՌԴ նախագահի հետ, մենք քննարկել ենք այդ հարցը զրույցի ընթացքում: Եվ մեր աշխատկազմերը քննարկում են դա այժմ»,- ասել է նա:
Բացի այդ` Փաշինյանը ծրագրում է մոտ ժամանակներս հանդիպել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Նա հիշեցրել է, որ ապրիլի 29-ին Երևանում կկայանա ԵՏԱՄ միջկառավարական խորհրդի նիստը, ծրագրվում է Մեդվեդևի այցը Երևան: