կարևոր
3607 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-13 23:06
Քաղաքական

Նարեկ Սամսոնյանի գործի նախաքննությունն ավարտվել է․ Վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին․ ՔԿ

Նարեկ Սամսոնյանի գործի նախաքննությունն ավարտվել է․ Վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է «AntFake.am» կայքում հրապարակված համապատասխան տեսագրությունում բռնության կոչի ու բռնության արդարացման առկայության դեպքի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2023թ․ ապրիլի 1-ին «AntFake.am» կայքում հրապարակվել է ««զարկեց ճակտին, փռեց գետնին», ում պռոեկտն է էդգար Ղազարյանը. «իմնեմնիմի» փոդքասթ #05»», վերտառությամբ տեսագրություն, որտեղ ներկայացվող հաղորդման ընթացքում Ն․ Ս․-ն հնչեցրել է հետևյալ արտահայտությունները՝ «Ես ուզում եմ ասել, որ ես աջակցում եմ Մհերին, Մհերի արածը ողջունում եմ, բավականին բարձր եմ գնահատում Մհերի արածը, որովհետև Մհերը արել է մի բան, ինչը վաղուց պետք էր անել և ինչը ընդհանրապես պետքա հաճախ անել» և «ես շուտափույտ ազատություն եմ մաղթում Մհերին, ողջունում եմ նրան, տոկունություն եմ մաղթում և հորդորում եմ մնացած պատգամավորներին, ևս հետևել Մհեր Սահակյանի օրինակին: Թույլ մի տվեք շները Ձեր վրա հարձակվեն և կծեն: Կատաղած շանը նախականխելու համար կան բազմաթիվ ոչ, հա՞, ֆիզիկապես սպանելու օրինակներ, մեկը Մհերը Ձեզ բոլորիդ ցույց է տվել:»:

Ձեռք բերված փաստերի հիման վրա 2023թ․ ապրիլի 10-ին Ն․Ս․-ին ներկայացվել է մեղարդանք ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Նախաքննությունն ավարտվել է։ Վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և ըստ էության քննելու համար գործը դատարան ողաւրկելու միջնորդությամբ։   

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: