կարևոր
4885 դիտում, 6 ամիս առաջ - 2024-04-26 14:50
Հասարակություն

Պայքարե՛ք, որ ձեր տուն մեխերով զմռսված դագաղ չբերեն. «Որդիների կանչ» ՀԿ-ն պայքարի առաջնագծում է

Պայքարե՛ք, որ ձեր տուն մեխերով զմռսված դագաղ  չբերեն. «Որդիների կանչ» ՀԿ-ն պայքարի առաջնագծում է

«Որդիների Կանչ» ՀԿ-ն զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի մայր Աստղ Գալեյանի խոսքերով կոչ է արել պայքարի, ստորև ներկայացնում ենք այն․

«Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար։

Պայքարե՛ք, որ մեր զգացածը դուք չզգաք, պայքարե՛ք, որ ձեր զավակներին դիահերձարաններում ման չգաք, պայքարե՛ք, որ ձեր զավակներն անհետ չգնան, որ գերի չմնան, պայքարե՛ք, որ ձեր տուն Եռագույնով պարուրված, փայտից, մեխերով զմռսված դագաղ չբերեն, պայքարե՛ք, որ ձեր զավակներին իրականում գուրգուրեք, որ մեր պես կարոտից գժված քար չհամբուրեք։

Պայքարե՛ք, մարդի՛կ, որ ձեզ չխաբե՛ն, չխեղաթյուրե՛ն հազարամյա Հայոց պատմությունը մեր, պայքարե՛ք, որ հա՛յ կոչվեք։ 

Աստղ Գալեյան` 44-օրյա Արցախյան պատերազմում նահատակված հերոս Մխիթար Գալեյանի մայր

Հ.Գ. «Որդիների կանչ» ՀԿ-ն այս դժվարին օրերին մշտապես գտնվել է պայքարի առաջնագծում և շարունակելու է լինել այնտեղ մինչև դավաճան իշխանության հեռացումն ու հայրենիքի փրկությունը»: