Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու իրական և եզակի հնարավորություն է ստեղծվել։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին BBC-ի բրիտանական խմբագրությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
Էլչին Ամիրբեկովն ընդգծել է, որ Ադրբեջանն ու Հայաստանն այսօր ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը։
Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը դրական է գնահատել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի պետական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի միջև վերջին համաձայնագիրը և Ղազախի շրջանի չորս սահմանամերձ գյուղերի վերադարձն Ադրբեջանին և հավելել, որ այդպիսով Հայաստանն ու Ադրբեջանը ու սկսել են դե ֆակտո սահմանազատման գործընթացը:
Ամիրբեկովը հավելել է, որ այս համաձայնությունը (սահմանազատման հետ կապված) ձեռք է բերվել կողմերի միջև երկկողմանի անմիջական շփման արդյունքում և առանց որևէ երրորդ կողմի մասնակցության։
Էլչին Ամիրբեկովն ասել է, որ դեռևս չլուծված խնդիրներ կան:
«Փոփոխություններ պետք է կատարվեն Հայաստանի Սահմանադրության մեջ, քանի որ գործող տարբերակում ասվում է, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է։ Այս հակասությունը պետք է լուծվի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բազմիցս հայտարարել է, որ Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս» , - ասել է Էլչին Ամիրբեկովը։
Նա ասել է, որ խաղաղության ճանապարհին երկրորդ մարտահրավերը Ադրբեջանն ու Նախիջևանը Հայաստանի տարածքով կապելն է:
Ամիրբեկովի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը խախտում է այն պարտավորությունը, որը ստանձնել էր 3,5 տարի առաջ՝ ստորագրելով հրադադարի եռակողմ համաձայնությունը։
Ադրբեջանը խաղաղության անվան տակ շարունակում է պահանջներ ներկայացնել ՀՀ-ին։