կարևոր
4468 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-15 11:28
Հասարակություն

AntiFake.am-ը հրապարակել է բերման ենթարկված աշխատակիցների անունները

AntiFake.am-ը հրապարակել է բերման ենթարկված աշխատակիցների անունները

Այսօր ոստիկանության ծառայողների կողմից վարչական ձերբակալության են ենթարկվել «AntiFake Զրույց» հաղորդման վարող Դավիթ Ֆիդանյանը և օպերատոր Իշխան Խոսրովյանը։ Այս մասին հայտնում է AntiFake.am-ի խմբագրությունը։

«Քաղբանտարկյալներ Սամսոնյանն ու Սաղաթելյանն արդեն 25 օր անազատության մեջ են։ AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտում է Հայաստանի Հանրապետությունում ազատ խոսքը լռեցնելու, մեդիագործունեությամբ զբաղվող երկու հանրային գործիչների՝ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ապօրինի կալանավորման մասին հանրությանը իրազեկելու փորձերը ճնշելու իշխանության հետևողական գործողությունները», - նշված է AntiFake.am-ի հայտարարության մեջ։

Լրատվականը կոչ է անում իրավապաշտպան կառույցներին և լրագրողական կազմակերպություններին գնահատական տալ Հայաստանում խոսքի ազատության իրավունքն ու ազատ մամուլը ճնշելու իշխանության նոր թափ առած քաղաքականությանը։

Լրատվականի աշխատակիցներին բերման ենթարկելու մասին ավելի վաղ հայտնել էր իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Նա նշել էր, որ պատճառը եղել է քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդմանը վերաբերող թռուցիկներ փակցնելը։

Հ.Գ. Ստորև ներկայացնում ենք տեղեկատվական թերթիկը, ինչը տարածելու համար վարչական ձերբակալության են ենթարկվել AntiFake.am-ի երկու աշխատակիցները։