կարևոր
6352 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-03 17:07
Քաղաքական

Ադրբեջան-Հայաստան. «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ»․ Արեւմուտքնը քաշքշում է

Ադրբեջան-Հայաստան. «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ»․ Արեւմուտքնը քաշքշում է

Ապրիլի 5-ին Նիկոլ Փաշինյանը, Բլինկենը եւ ֆոն դեր Լյայենը կքննարկեն Երեւանի եվրաատլանտյան կողմնորոշման պայմանները։

Երեւանն ու Բաքուն ավելի մոտ են խաղաղությանը, քան երբեւէ, իսկ վերջին տարիները գրեթե ամենահանգիստն են երկու երկրների պատմության մեջ, կարծում է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը: Թվում է, թե Հայաստանի վարչապետն էլ բանավոր բազմիցս փոխադարձաբար պատասխանել է կամ բարոյապես պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել՝ սկսած 2023 թ-ից։ Թվում է՝ ամեն ինչ հաջողությամբ է պսկավում, սակայն, ինչպես ասում են, կա մի նրբերանգ։

Օրերս Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը բարձրացրել էր զորամասերում զորավարժությունների ինտենսիվությունը, իսկ հանրապետության ԱԳՆ-ում անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանին ի ցույց դրեցին, կամ թերեւս սպառնացին՝ հայտարարելով, որ ապրիլի 5-ին նախատեսված իր հանդիպումը Բլինկենի եւ ֆոն դեր Լյայենի հետ վնասակար եւ վտանգավոր քայլ է։ Միեւնույն ժամանակ տեղի փորձագետները կարծիք են հայտնում, որ Երեւանի վերակողմնորոշումը դեպի «ատլանտյան քամիներ» այնքան էլ չի հակասում պաշտոնական Բաքվի գծին, որն ակտիվորեն համագործակցում է Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի հետ էներգետիկ ոլորտում եւ ոչ միայն:

Մարտի 29-ին կայացել է Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխարտգործնախարարներ Գալուզինի եւ Մամեդովի հանդիպումը, որոնք քննարկել են դաշնակցային եւ գործընկերային հարցեր: Ենէթադրվում է այս ձեւակերպումները հայաստանյան գործող իշխանության եւ բանկերի վերջին հակառուսական միջոցառումների լույսի ներքո, MIR վճարային համակարգից եւ Ռուսաստանից հեռարձակվող ալիքներից հրաժարումը նպատակ ունեն «տոնուսացնել» «Նիկոլ Փաշինյանին եւ ընկերությանը» (առավել եւս՝ Մոսկվայի եւ Երեւանի բարեկամական հարաբերությունների մասին մենք վաղուց չենք լսում նույնիսկ արձանագրության համար)։ Մոսկվայի ցանկացած քաղաքական-դիվանագիտական շփում Բաքվի կամ Անկարայի հետ լայնորեն տարածվում է հայկական ԶԼՄ-ներում եւ մեկնաբանվում բացասական համատեքստում, մինչդեռ, ըստ ՀՀ ԱԳ նախարարի, Նիկոլ Փաշինյանն ու Էրդողանը մշտական կապի մեջ են:

Մի խոսքով, ճիշտ ժամանակն է հիշել Լեւ Տրոցկու հայտնի բանաձեւը՝ «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ», այն տարբերությամբ, որ ոչ ոք չի պատրաստվում լուծարել բանակները։ Չէ՞ որ «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու Բաքվի ծրագրերը լավ տեղավորվում են Տրանսկասպյան երթուղու (որպես Միջին միջանցքի մաս) տարանցիկ ներուժի ավելացման տրամաբանության մեջ՝ շրջանցելով Ռուսաստանը։ хорошо укладываются в логику увеличения транзитного потенциала Транскаспийского маршрута (как части Срединного коридора) в обход России. Հայաստանի եւ Ադրբեջանի՝ շուտափույտ խաղաղություն հաստտելու անհրաժեշտության մասին խոսակցությունները երեկ չեն սկսվել։ Երեւանն ու Բաքուն սկսեցին քննարկել խաղաղության հարցն այն բանից հետո, երբ շատ դիտորդներ ողջունեցին փաշինի կողմից գիտակցաբար տանուլ տված ղարաբաղյան երկրորդ պատերազմը։ Այն ժամանակ հակամարտության «թեժ» փուլն ավարտելու համար 2020ի նոյեմբերին կողմերը Մոսկվայի ակտիվ միջնորդությամբ հրադադարի մասին հայտարարություն ստորագրեցին։ Այդ 9 կետից բաղկացած փաստաթղթում, ի թիվս այլ կետերի, նախատեսվում էր գլխավորը՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը։ «Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արեւմտյան շրջաններին կապող նոր տրանսպորտային կոմունիկացիաների կառուցումը», հետեւում է համատեղ հայտարարության 9-րդ կետից: Սակայն հետագա ժամանակահատվածում գործը մեռյալ կետից քիչ շարժվեց. որպես այլընտրանքային երթուղի դեպի Բաքու լրջորեն մտածեցին այդ սահմանային գետի հարավային ափով երկաթուղային «Արաքսյան» միջանցքի մասին, րի համար Բաքուն եւ Թեհրանը համապատասխան հուշագիր են ստորագրել 2023ին եւ նույնիսկ որոշ ինժեներական աշխատանքներ են սկսվել։

Սակայն Իրանից կոմունիկացիոն կախվածությունը հազիվ թե լիովին գոհացներ Հայաստանի արեւելյան եւ արեւմտյան թյուրքական հարեւաններին, այնպես որ «Զանգզուրի միջանցքի» հետ Ալիեւի եւ Էրդողանի լոբբիստական ջանքերը միանգամայն տրամաբանական են։ Նրանց վերջնական նպատակն է Եվրոպային եւ Չինաստանին «վաճառել» հավաքական Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ հակասությունների ֆոնին նոր երթուղու ի հայտ գալու գաղափարը։ Եվրաբյուրոկրատիան հուսահատորեն փնտրում է ցանկացած տարբերակ՝ միայն թե այլընտրանք գտնի ռուսական տարանցիկ ներուժին, ինչը լիովին վերաբերում է նաեւ էներգակիրների մատակարարմանը։ Եվրամիությունը միայն 2050 թ-ին է նախատեսում հրաժարվել ածխաջրածիններից, բայց մինչ այդ «գեղեցիկ ժամանակը» Բրյուսելը դեռ պետք է ապրի եւ ցանկալի է ապրել, այլ ոչ թե գոյատեւել։ Հայաստանի Սյունիքի մարզով Ադրբեջանի, Նախիջեւանի ինքնավարության եւ Թուրքիայի միջեւ միջանցիկ հաղորդակցությունը Հարավային Կովկասին լրացուցիչ կոմունիկացիոն կապ կհաղորդեր ի շահ Թուրքիայի եւ Ադրբեջանի, ինչը համապտասխանում է Եվրամիության երկարաժամկետ նպատակներին: Համենայնդեպս, Ալիեւը հայտարարել էր, որ Բրյուսելում «շատ դրական են նայում» միջանցքին։ Մասնավորապես, Ալիեւը մեջբերել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի կարծիքը, որը կիսում է լավատեսությունն այդ կապակցությամբ: Ի դեպ , 2021 թ-ին Նախիջեւանում Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Ալիեւը ողջ աշխարհի ուշադրությունը հրավիրել է այն բանի վրա, որ բացի Վրաստանի տարածքով արդեն գծված տարանցիկ ուղիներից, «Զանգեզուրի միջանցքը» կոչված է դառնալու եւս մեկ «կապող օղակ Եվրոպայի հետ»։ Եվ սա անիմաստ հայտարարություն չէ։ Բացի «Զանգեզուրի միջանցքի» հետ ադրբեջանա-թուրքական նախգծից, կա նաեւ հայկական «խաղաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է 2023 թ-ի վերջին Թբիլիսիում կայացած միջազգային համաժողովում։ Վերականգնված (որը դեռ ապագայում) Մեղրիի երկաթուղային հատվածի միջոցով նախատեսվում է գործարկել մի քանի սահմանակից պետությունների, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Իրանի միջեւ խաչաձեւ տրնսպորտային հաղորդակցության համակարգը: Ավելին՝ «խաղաղության խաչմերուկը» կկապի միանգամից մի քանի ջրային տարածքներ՝ Կասպից, Միջերկրական, Սեւ ծովերն ու Պարսից ծոցը Մարտի 29-ին էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը չինական պատվիրակության հետ խոսել է նախագծի մասին, որը գաղափարապես վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակների «կամուրջ» հայեցակարգին։ Դրա հեղինակները գաղափարի իրականացման կարեւոր պայման են համարում երկրների ինքնիշխանության եւ նրանց իրավասության պահպանումը բոլոր ենթակառուցվածքների նկատմամբ, որոնք անցնում են իրենց տարածքով։ Իր հերթին, Բաքվի ծաղրող թերահավատները մատնանշում են անբարենպաստ բնաաշխարհագրական եւ կլիմայական պայմանները, որոնք խոչընդոտում են Հայաստանի կայուն կապն արտաքին աշխարհի, առաջին հերթին Վրաստանի հետ, նվազեցնում են «Հայաստանի առանց այն էլ ցածր գրավչությունը որպես տարանցիկ երկիր»՝ տարակուսելով, թե ինչպես կարելի է երկիրը վերածել «խաղաղության խաչմերուկի»՝ «առանց Ադրբջանի հետ կայուն խաղաղության հաստատման եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման»։

Տավուշի մարզում իրավիճակի հնարավոր սրումը, որը պայմանավորված է 4 կիսանկլավ, ապա նաեւ 4 անկլավ գյուղ հարեւաններին հանձնելու Երեւանի հստակ մտադրությամբ, ինչպես եւ որոշ այլ հանգամանքներ, չի նպաստւոմ խաղաղության պայմանագրի հիպոթետիկ ստորագրմանը: Այսպես, International Republican Institute-ի մարտյան հարցման համաձայն՝ ոչ ողջ հայ հասարակությունն է (եւ նույնիսկ հազիվ թե բարոյապես պատրաստ) ինչ-որ բան ստորագրել Ադրբեջանի հետ։ Այսպես, այն հարցին, թե որ երկիրն է առավել մեծ քաղաքական սպառնալիք ներկայացնում Երեւանի համար, հարցվածների ճնշող մեծամասնությունը (86%) նշել է Ադրբեջանը։ Ընդ որում, Ադրբեջանի դաշնակից Թուրքիան, առանց որի Հայաստանի ելքը դեպի Եվրոպա աշխարհագրորեն անհնար է, երկրորդ տեղում է սպառնալիքներով՝ 82 տոկոս: Մինչդեռ հասարակական կարծիքը մեր դեպքում ոչ մի կերպ չի կարելի անտեսել։ Հայաստանի Սահմանադրության գործող խմբագրության նախաբանում առայժմ պաշտոնապես (թեկուզեւ անուղղակի) ամրագրված է նրա դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի պատկանելության վերաբերյալ։ Այսպիսով, Բաքվի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար Նիկոլ Փաշինյանը ստիպած կլինի ոչ ավել, ոչ պակաս ընդունել նոր սահմանադրություն, ինչպես նաեւ վերանայել մի շարք հստակեցնող նորմտիվ իրավական ակտեր, ինչը կտրականապես պնդում են Բաքվում: Բայց ինչպե՞ս ընդունել նոր Սահմանադրություն այն հասարակական կարծիքի եւ Ադրբեջանի ու Թուրքիայի հանդեպ տրամադրվածության պայմաններում, որն այսօր ունի հայ հասարակության զգալի մասը։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանին կհաջողվի համոզել հայրենակիցներին նման սեղմ ժամկետներում հանրաքվեով ընդունել նոր հիմնական օրենք։ Ի դեպ, գործող վարչապետին նրանց արեւմտյան գործընկերներն արդեն «սիրալիր» մատնանշել են։ Բաքվի հերթական գլոբալ ֆորումի մասնակիցներին հղած ուղերձում Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը նշել է. »ներկայումս պատմական հնարավորություն կա վերջ դնելու Հայաստանի հետ հակամարտությանը, հույս ունենք, որ այս տարվա նոյեմբերին կստորագրվի խաղաղության պայմանագիր»: Անգործ չեն նստում նաեւ ամերիկացի գործընկերները, որոնք, ինչպես ասում են, «ձեռքը զարկերակի» վրա են պահում։ Հավանաբար դա է պատճառը, որ նիկոլն ու իր քպ-ն այդպես շտապում են. փետրվարին սովորաբար բավական տեղեկացված «Հրապարակ» թերթը գրում էր ինչ-որ նախապատրաստական միջոցառումների մասին, որոնք անուղղակիորեն վկայում են առաջիկա չորս ամիսներին սահմանադրական հանրաքվեի անցկացման հավանակնության մասին։ Եթե հավատանք նշվածին՝ ապա մինչեւ հունիս հանրաքվեի, հետեւաբար նաեւ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ճակատագիրը կորոշվի։ Ճիշտ է, հետո Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, վախենալով անհարմար արդյունքներից, որոշ չափով նահանջեց։ Նրան արձագանքում է նաեւ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը. թեեւ ՀՀ նոր Սահմանադրության նախնական հայեցակարգն ուղարկվել է կառավարություն, այնուամենայնիվ, դրանում փոփոխություններ կատարելու հարց դեռ չի քննարկվել: Ընթացքում մենք տեսանք նաեւ, որ վարչապետը նոր գաղափարներ բերեց հանրային քննարկման։ Սպասում ենք, որ վարչապետը տեղյակ պահի հանձնաժողովին (սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ) եւ Սահմանադրական խորհրդին։ Սրանից հետո ձեզ կտեղեկացնենք՝ այս կամ այն ​​ուղղությամբ ինչ-որ գաղափարական փոփոխություններ տեղի են ունենում»,- շարունակել է երրորդ նախագահի՝ Սերժ Սարգսյանի խնամին։

Հնարավոր է՝ սահմանադրական, ինչպես նաեւ բանակցային գործընթացը կարող է արագացվել հերթական «պայմանավորված» սահմանային էսկալացիայով՝ նախապես հայտնի ելքով։ Հրապարակայնորեն հայտարարելով նոր պատերազմի մասին, եթե Բաքվի պահանջները չկատարվեն, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը միեւնույն ժամանակ միտումնավոր կուրս բռնեց հայկական բանակի փլուզման ուղղությամբ՝ ոստիկանական ուժերի հզորացմանը զուգահեռ, որոնք նախատեսված են ներկա վարչակարգին ներքին ցնցումներից երաշխավորելու համար։

 

Յուրի Կուզնեցով

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի