կարևոր
5119 դիտում, 7 ամիս առաջ - 2024-03-27 16:57
Քաղաքական

Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխությունների է հանգեցնում, ինչը վերապահված է բացառապես հանրաքվեին․ Գևորգ Դանիելյան

Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխությունների է հանգեցնում, ինչը վերապահված է բացառապես հանրաքվեին․ Գևորգ Դանիելյան

Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է.

«Պարզ տրամաբնությունը հուշում էր, որ 4 գյուղի հանձնման, իսկ դե ֆակտո անհամեմատ շատ բնակավայրերի ամայացման առնչությամբ մասնագետների և պարզապես մարդկանց աննադեպ խիստ մտահոգություններին կլիներ համարժեք արձագանք, բայց պատասխանը մեկն է՝ կլինի պատերազմ, որի արդյունքները իբր հայտնի են։

- Նախ, ճիշտ հակառակը՝ ներկա փուլում ընդհանրապես պատերազմի իրական վտանգ գրեթե  գոյություն չունի, քանզի բոլոր շահառուներն ստացել են ավելին (ոսկու հանքերը, գազի և նավթի անվտանգ ու ապահով մատակարարումը և այլն), քան ակնկալում էին, և հիմա որևէ մեկի համար ռազմական գործողությունները, մեղմ ասած, անպատեհ են։

- Պայմանականորեն ընդունենք պատերազմի հավանականությունը, ըստ այդմ էլ հարց՝ երբ է այն առավել վտանգավոր, երբ շնորհիվ հենց այդ 4 գուղի, ունենք անհամեմատ հուսալի դիրքեր, թե երբ հյուսիս֊արևելյան հիմնական բնակավայրերը հայտնվում են ուղիղ թիրախի տակ և այլն։

Առանց սահմազատման և սահմանագծման աշխատանքներն ավարտելու, տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխությունների է հանգեցնում, ինչը վերապահված է բացառապես հանրաքվեին (Սահմանադրության 205֊րդ հոդված)։

Ինչպես ազգային օրենսդրությունը, այնպես էլ միջազգային իրավանորմերը միանշանակ ամրագրում են՝ պետական սահմանը ձևավորվում է ոչ թե տարածքներ հանձնելուց հետո, այլ պետական սահմանը հստակեցնելուց հետո են որոշվում տարածքային խնդիրները, այնպես որ «հանձնելուց հետո կունանանք պետական սահման» արտահայտությունը, մեղմ ասած, կենցաղային դատողություն է»։