կարևոր
5884 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-21 18:15
Հասարակություն

Տավուշի «4 գյուղերի» մասին թեզը հերթական ագրեսիան է ՀՀ նկատմամբ. քարտեզագիր

Տավուշի «4 գյուղերի»  մասին թեզը հերթական ագրեսիան է ՀՀ նկատմամբ. քարտեզագիր

Քարտեզագիր, տեխնիկական գիտությունների թեկնածու, «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական բաժնի նախկին պետ, «Էլմա» էլեկտրոնային քարտեզի հեղինակ Շահեն Շահինյանը գրում է․

«Տավուշի «հարակից 4 գյուղերի» մասին

Ադրբեջանը հիբրիդաին պատերազմ վարելով Հայաստանի Հանրապետության և հայերի դեմ հերթական անգամ դմել է մանիպուլյացիայի և փորձում է մեզանից կորզել միակողմանի զիջումներ, որոնք ընդհանրապես կապ չունեն խաղաղության և առավել ևս սահանազատման հետ։

Խոսելով <<4 գյուղերի>> մասին ադրբեջանական աղբյուրները պնդում են, որ մենք պետք է իրենց վերադարնենք 4 գյուղ սակայն եկեք հասկանանք որտեղ են նախկինում գտնվել այդ գյուերը և ինչ իրավիճակ է ներկայում այդտեղ։

* Տվյալները վերցվել են Google maps հարթակից որը բաց է և հասանելի ցանկացած օգտվողի համար։

1․Կից նկարում դեղին գծով ներկայացված է ԽՍՀՄ վերջին քարտեզներում խորհրդային հանրապտություների՝ Հայաստանի Խրհրդային Սոցիալիստական և Ադրբեջնական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների միջև գոյություն ունեցած սահմանագիծը թղթի վրա, համաձայն 1970-1985թթ։

2․ Դեղին սլաքներով նշված են այն 4 բնակատեղիների վայրերը որոնց մասին խոսք է գնում։ Դրանք նախկինում կոչվել են՝ Կզլհաջլի, Խեյրիմլի, Ներքին Ոկեպար, Բաղանիս Այրում։

3․ Կպույտով նշված են հայկական մարտական հենկետերը։

4․ Կամիրով նշված են ադրբեջանական մարտական հենակտերը։

Եթե լինի փոխհմաձայնեցում, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը միմիանց սահմանները ճանաչում են ԽՍՀՄ վարչատարածքային բաժանման հիման վրա և որպես քարտեզագրական հիմք է ընդունվելու ԽՍՀՄ գլխավոր շտաբի 1970-1985թթ տեղագրական քարտեզները (որի վերաբերյալ Ադրբեջանը պաշտոնական մակարդակով հայտաարել է, որ ընդհանրապես համաձայն չէ) կստացվի, որ համաձայն դրանց Տավուշի մարզի Բաղանիս-Ոսկեպար-Կիրանց-Բերքաբեր հատվածում եղած բնակատեղիներից Բաղանիս Այրում բնակավայրը կիսով չափ գտնվել է Խորհրդաին Հյաստանի տարածքում, այսինքն խոսք է նում 3,5 գյուղի մասին։

Իսկ երբ նայում ենք մարտական հենակետերի տեղակյումները կարող ենք հստակ տեսնել որ այս 4 բնակատեղիներից ընդամենը 1,5 ում (Խեյրիմլի և Բաղանիս Այրումի կեսը, տես կից նկարը) են առկա հայական մարտական հենակերետ, մյուսները (Կզլհաջլի և Ներքին Ոսկեպար) գտնվում են չեզոք գոտում (հայկան և ադրբեջանական մարտական դիրքրի միջդիրքային հատվծում)։

Այս ամենից եզրակացնում ենք, որ <<4 գյուղերի>> մասին թեզը հերթական ագրեսիան է ՀՀ նկատմամբ հիբրիդային պատերազմի շրջանակում։

Չկան հայերի կողմից օկուպացված <<4 գյուղեր>>, և եթե այս ամենը դիտարկվում է սահմանազատման պրոցեսի շրջանակում ապա պետք է հստակ ֆիքսվի այն իրավական հիմքը որի հիման վրա այս գյուղերը պետք է գտնվեն Ադրբեջանի կազմում, և պետք է հստակ նշվի ժամկետ թե, երբ են ազատվելու հայկական բնակավայրերի տարածքները»։