կարևոր
5209 դիտում, 6 ամիս առաջ - 2024-04-24 17:55
Քաղաքական

Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու

Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու

Ապրիլյան այս գեղեցիկ օրերին ողջ առաջադեմ ժողովրդվարական հասարակությունը նշում է Հայաստանում 2018ի «թավշյա հեղափոխության» 6-ամյակը, երբ Փաշինյանն ու ընկերությունը, օգտվելով «նախկին» իշխանութոյւնների հեզ դիմադրությունից, դուդուկներով ու բարձրախոսներով շրջում էին Երեւանում՝ խոստանալով «Հայաստանի հպարտ քաղաքացիներին»՝ «երեք միլիոն վարչապետներին», ավելի լավ կյանք՝ կաթնային գետերով ու դոնդողափերով։ Եվ ինչպես ցույց տվեցին այդ ժամանակից ի վեր անցած տարիներն ու բուռն իրադարձությունները, ինչ-որ մեկի համար այն իսկապես եկավ։ Հենց այդ ժամանակ, «հեղափոխական» վերելքի ալիքի վրա, խանդավառ լսարան էր հավաքում «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքը, ամեն ինչի «առաջավորի» այդ ավետաբերը եւ ամեն ինչի «սխալ», այսինքն՝ «ռուսաֆիլի» նույնքան հետեւողական հակառակորդը հայկական տեղեկատվական տիրույթում։ Այնուամենայնիվ, մենք մի փոքր առաջ ընկանք…

Եվ ահա չհասցրեցինք հետ նայել, թե ինչպես անցավ 6 տարի, եւ մենք տեսնում ենք, որ «դվիժուխան» (շարժում) Հայաստանում չի դադարում, ճիշտ է, հիմա այն Փաշինյանի ռեժիմի համար շատ ավելի նվազ նպաստավոր բնույթ է կրում։ Երբեմնի բարձր վարկանիշներից հետք չի մնացել, եւ գրեթե միակ բանը, որ արտաքին աջակցությունից բացի, ջրի երեսին է պահում Հայաստանի գործող իշխանություններին, քաղաքացիների մեծամասնության ապատիան է եւ հանրային կարծիքը մանիպուլացնելու աներկբա տաղանդը՝ սեփական սխալ հաշվարկների եւ ձախողումների համար պատասխանատվությունն անպայմանորեն շրջանցելով։

Ու՞մ վրա։ Սկզբում՝ «նխկինների» ու «ղարաբաղյան կլանի» վրա, բայց դեռ 2021 թ-ի արտահերթ ընտրությունների նախօրեին մուրճով վազելիս քիչ կասկած էր մնում, որ վաղ թե ուշ հայ ժողովրդի դարավոր թշնամիների դերին «կձգեն» չարամիտ ու նենգ «ռուսներին», որոնք ադրբեջնցիների ու թուրքերի հետ համատեղ առաջադրվել էին իրենց կողմից այդքան ատելի «հյկական ժողովրդավարությունը» հիմնահատակ քանդելու համար։ Հնրաքը նոր չէ եւ լիովին փորձարկվել է նախկին խորհրդային այլ հանրապետութոյւններում, որտեղ, պետք է խոստովանել, այն լավ արդյունքներ բերեց։ Վատ չէ, իհարկե, առաջին հերթին հենց ֆեյքոմետների համար (պետք է ենթադրել, որ կուրատորների կողմից վատ չեն վարձատրվում), բայց ամենեւին էլ ոչ այն քաղաքացիների մեծամասնության համար, ովքեր նպատակաուղղված շփոթված են կեղծ, ինչպես այսօր ասում են, պատմվածքներով։

Օրինակ, պետք չէ կասկածել, որ արդեն շատ շուտով Օսմանյան Թուրքիայում Աբդուլ Համիդ II-ի եւ երիտթուրքերի օրոք հայ ժողովրդի զանգվածային բնաջնջման պատասխանատուներ «կնշանակեն» Ռուսական կայսրությանը եւ «ռուս» հայերին, որոնք «դավաճանաբար» փլուզեցին հայ-թուրքական բարեգութ «միասնությունը» Բարձր Դռան հովանու ներքո։ Կամ վերցնենք Ղարաբաղը, որից ձերբազատվելու ձգտումը, որպես Հայաստանի բնականոն զարգացմանը խանգարող «գլխացավանք», իր ուսուցչի եւ դաստիարակի՝ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գաղափարական դոկտրինի համաձայն, նույն Փաշինյանը չէր թաքցնում դեռեւս «Հայկական Ժամանակ» օրաթերթի խմբագիր եղած ժամանակ։

Եվ հիմա, վուալա, գործն ավարտված է, բայց, իհարկե, մեղավոր են «Պուտինն» ու նրա տեղական «գործակալները», եւ նշանակություն չունի, որ իրականում այս առսպելաբանությունն ամենեւին էլ չի համապատասխանում շատ ավելի բարդ իրականությանը։ Ի վերջո, ո՞վ, եթե ոչ իշխանությունը զավթած «թավշյա հեղափոխության» առաջնորդն իր հայտարրություններով ու նորահայտ «կառավարման թիմի» անխոհեմ գործողություններով նպաստեց ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցային գործընթացի վարկաբեկմանը։ Կադրային ցնցումները, նոր նշանակվածների ոչ կոմպետենտությունը, քաղաքական եւ մասնագիտական ոչ ադեկվատությունը, վերջապես, արկածախնդիր կուրսի հետեւանքների մասին նախազգուշացնող ռուս գործընկերների հետ կապերի կորուստը, այս ամենը կանխորոշեց պետական քաղքականության ձախողումը երկիրը հնարավոր պատերազմին նախապատրաստելու ոլորտում, եթե այդպիսիք ընդհանրապես եղել են։

Եվ արդյունքը չուշացավ։ 2020-ի «պլանավորված պարտությունից» եւ 2023 թ-ին Լեռնային Ղարաբաղի վերջնական հանձնումից հետո՝ որոշ ժամանակ անց ռուսկան խաղաղապահ զորակազմի անխուսափելի դուրսբերմամբ, անխուսափելիորեն հերթը հասավ Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի եւ Տավուշի սահմանամերձ տարածքներին եւ բնակավայրերին։ Այսօր հենց այնտեղ՝ Հայաստանի հյուսիս-արեւելքում, վրդովված քաղաքացիները բողոքում են սկսված ականազերծման գործընթացի դեմ՝ հետգայում սահմանը տեղափոխելով հայկական կողմի համար ավելի քիչ շահավետ սահմաններ, որոնք հարեւանների վերահսկողության տակ են դնում Վրաստան տանող ճանապարհը եւ գազատարը, որով Հայաստան է մտնում ռուսական գազը: Նկատենք՝ դե ֆակտո դեմարկացիայի գործընթացը սկսվել է ոչ միայն դելիմիտացիայի, այլեւ որեւէ պայմանագրի կամ համաձայնագրի բացակայությամբ, ինչը միայն մեկ բանի մասին է վկայում՝ Փաշինյանն ու իր թիմը բավական շտապում են՝ թերեւս ինչ-որ բանով լրջորեն մոտիվացված լինելով։

Հայտնի է՝ սահմանամերձ Տավուշի մարզի բնակիչների մեծամասնութոյւնը հիմնականում սատարում էր իր հայրենակցին ու նրա իշխանությանը, բայց արդեն որոշ ժամանակ է՝ ի դեմս նույն «Բաղրամյան 26-ի» քարոզչական ծառայողների «ձեռքի թեթեւ շարժումով» բողոքող տավուշցիները վերածեցին... ճիշտ է, «ռուսական գործակալների». Սա հենց այն է, ինչ նրանք գրում են. «Երեկվա որոշումներից հետո որոշ շրջնակներ փորձում են բորբոքել իրավիճակը։ Ակնհայտ է՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարգավորումը չի բխում Ռուսաստանի շահերից, դրան դեմ են նաեւ հայկական որոշ շրջանակներ: Այժմ Ռուսաստանը փորձում է ներգրավել հինգերորդ շարասյան էլիտար խմբաորումներին, որոնք սպառնում են փակել միջպետական ճանապարհը, որով ապրնքներ են արտահանվում Հայաստանից: Փաստորեն, Հայաստանին տնտեսական հարված հասցնելու հարցը Ռուսաստանը լուծում է ոչ իր ձեռքերով, ոչ էլ իր տարածքում։ Եթե նախկինում Ռուսաստանը փակում էր Լարսի անցակետը հայկական բեռների համար եւ այն ժամանակ չէր կարողանում բացատրել, թե ինչու է դա անում ԵԱՏՄ անդամ երկրի դեմ, ապա հիմա Բաղնիսում եւ Ոսկեպարում ցուցարարների կողմից ճանապարհը փակելով, այն հարվածում է արտահանման գլխավոր զարկերակին, հետեւաբար նաեւ Հայաստանի տնտեսությանը։ Իսկ ովքե՞ր են ճանապարհները փակելու գործում գլխավոր դերկատարները՝ Բագրատ Սրբազանն ու դաշնակները: Հիշեցնենք՝ հենց այդ ընդդիմադիրների խորհրդի արդյունքում Ղարաբաղում տեղի ունեցավ իշխանափոխություն, նոր իշխանությունը մերժեց առաջարկված լուծումները, որից հետո Ադրբեջանը հնարավորություն ստացավ իրականացնել իր ծրագրերը»:

Եվ այսպես շարունակ, եւ ամեն ինչ նման ոգով: Դե, ինչ կարելի է ասել այստեղ: Եթե դիվանագիտորեն արտահայտվենք՝ լրիվ սուտ է եւ ճղճիմություն, ինչի մասին մասամբ նշեցինք վերեւում։ Հայտնի է՝ ռուսական կողմը գործնկան օգնություն է առաջարկել նախկին Ադրբեջանական եւ Հայկական ԽՍՀ-ների միջեւ դե ֆակտո սահմանի դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացում, սակայն Բաքուն եւ Երեւանը այլ որոշում են կայացրել: Հնարավոր է՝ ինչ-որ մեկը հույսը դրել է արեւմտյան բարեպաշտների՝ «դիտորդների» օգնության վրա, բայց նրանք կանխատեսելիորեն հեռացել են «թեժ» թեմայից՝ լիովին համապատասխանելով իրենց վերադասների մոտեցումներին, որոնք պնդում են վիճելի հարցերի շուտափույթ լուծումը։ Եվ այն կարող է կայանալ միայն Բաքվի պայմաններով, մինչեւ նրա կողմից հերթական պահանջի առաջադրումը, որն անխուսափելիորեն կդառնա առնվազն Քյարքիի / Տիգրանաշենի անկլավի հանձնումը՝ Արարատի մարզը Սյունիքին եւ Իրանին կապող հիմնական ճանապարհին։ Ընդ որում, 1992 թ-ի օգոստոսին Ադրբեջանի կողմից գրավված հայկական Արծվաշեն անկլավի մասին, կարծես, բոլորը մոռացել են…

Պետք չէ կասկածել, որ անվերջ «»սերիալների գրողները կշարունակեն բացահայտել ամենուր առկա եւ ամենակարող «Կրեմլի վստահված անձինք»՝ չնայած իրական հանգմանքներին եւ փաստերին եւ այդպիսով իրենց ընթերցողների գլխում ձեւավորելով տեղի ունեցածի, դրա պատճառների, նախապատմության եւ հնարավոր հետեւանքների աղավաղված պատկեր: Բայց ովքե՞ր են նրանք՝ ֆանտազմագորիկ ֆեյքերի այս «անտեսանելի» աշխատողները, որոնք պատրաստ են խաբել իրենց դյուրհավատ հանդիսատեսին մինչեւ ուժասպառության, հորինել դավադրության տեսություններ եւ բերել ֆանտազմագորիկ ձնաբուք, որը հանգում է մի պարզ բանաձեւի. «Պատուհանից դուրս անձրեւ եւ կարկուտ է գալիս․ Պուտինն է մեղավոր». Ուստի, թույլ տվեք ներկայացնել ռուսաֆոբ քարոզչության օրինակելի հիերարխիան մեկ հայտնի մեսենջերի ռուսալեզու հայկական սեգմենտում․

Արայիկ Հարությունյան-ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարուհի

Տարոն Չախոյանը – ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Արմեն Գրիգորյանը՝ Անվտանգության Խորհրդի քարտուղարուհի

Գոռ Ծառուկյանը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի «հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի» տնօրեն

ՏԵլեգրամային ալիքներ

Инфотека 24 (Ինֆոտեկա 24) -Անտոն Եվստրատով, Դիանա Ստամբոլցյան, Իդա Սարգսյան

Բաղրամյան 26-Հայկ Հովակիմյան, Էռնեստ Վարդանյան եւ այլք (տեղեկատվությունը լրացվում է)

ՊՆ-ի հետ կապված ալիքներ. Armenian military portal, «Миротворец», ավելի փոքր ալիքներ՝ կապված առանձին պետական մարմինների հետ:

Այսպիսով, խոսքը հայկական գործող իշխանության ամենավերեւում ուղղորդվող լուրջ կառույցի մասին է, որը հազիվ թե «անամպ» եղանակ է խոստանում ինչպես ռուս-հայկական հարաբերություններին, այնպես էլ հենց Հայաստանի տեղեկատվական անվտանգությանը։ Ինչպես ասում են՝ մենք կհետեւենք…

 

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի