կարևոր
6268 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-18 17:48
Աշխարհ Հասարակություն

Հողատուն ամեն տեղ է տրվող. Գեղամ Մանուկյան

Հողատուն ամեն տեղ է տրվող. Գեղամ Մանուկյան

Մյունխենյան հարթակում Փաշինյան-Ալիեւ հանդիպումը շատ էլ չի քննարկվում, ավելի ճիշտ վախով է արձանագրվում Հայաստանում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Հողատուն ամեն տեղ է տրվող։ Վախ կա, թե ինչ է պայմանավորվել։ Միշտ է եղել այդպես։ Գործով, խոսքով, վարքով։ Կարծես չհիշեցին 2020 թվականի ճիշտ այս օրերին կրկին Մյունխենում Փաշինյանն էլի Ալիեւի հետ էր հանդիպում։ Այն ժամանակ վախենում էր ասել՝ ընտանեկան ուղեւորություն է անում, թե՝ ոչ։ Բայց ձեւացնում էր սպիտակ ձիու վրա նստած հեղափոխական է ու հեղափորխություն էր անում Արցախյան բանակցային գործընթացում։ Այդժամ էլ վախն արդեն կար, որ հանձնողի, միայն սեփական ռեյտինգ ապահովողի հետ գործ ունենք։ Սիրտս է կանգնում, ճիշտ այդ օրերին Երկիր Մեդիայի եթերում իմ հեղինակային «Անկեղծ ասած» հեռուստաշարքում Մյունխենում Փաշինյան-Ալիեւ բանավեճին եմ անդրադարձել։ Երնեկ 2019-ին ասածներս, վախերս իրականություն չդառնային։ ԵՐՆԵԿ»,- գրել է նա:

 Նշենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը եռակողմ հանդիպում է անցկացրել Գերմանիայի կանցլեր Շոլցի եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ: