Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Իջևան քաղաքի նստավայրում շարունակվում է ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանի և մյուսների գործով դատական նիստը։ Նիստի սկզբում Սուրեն Մանուկյանի պաշտպանական թիմը միջնորդեց հետաձգել դատը, որպեսզի հնարավ որություն տրվի դատախազին՝ մեղադրական եզրակացությունը համապատասխանեցնելու Քրեական դատավարության օրենսգրքի 202 հոդվածին։ Հիմնավորելով նեկայացրածը՝ փաստաբան Ռաֆիկ Մելքոնյանն ասաց․
«Համաձայն ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 202 հոդվածի՝ մեղադրական եզրակացության պատճառաբանական մասում պետք է տեղ գտնեն ոչ միայն այն ապացույցները, որոնցով նախաքննական մարմինը փորձում է հաստատված համարել մեղադրյալներին ներկայացված մեղադրանքը, այլև այն փաստարկները պետք է շարադրվեն, որոնք ներկայացվել կամ ձեռք են բերվել ի պաշտպանություն մեղադրյալների, նշվի այն գործողությունները, որոնք կատարվել են՝ այդ փաստարկները ստուգելու կապակցությամբ ու, միաժամանակ, շարադրվեն այն հիմքերը, որոնցով պատճառաբանվում է այդ փաստական տվյալները՝ բերված ի պաշտպանություն մեղադրալի»։
Փաստաբանը նաև նշեց, որ այլափոխվել է իր պաշտպանյալի դեմ ցուցմունք տված Խաչատուր Քոքոբելյանի ցուցմունքը, ինչպես նաև՝ նախաքննական մարմինը քննության է ենթարկել Գրիշա Քոքոբելյանի միայն երրորդ ցուցմունքը՝ անտեսելով նախորդ երկու ցուցմունքները, որոնցով իր պաշտպանյալին վերագրվող մեղադրանքն է բացակայում։
Դատարանը մերժեց փաստաբանի՝ դատը հետաձգելու միջնորդությունը, իսկ նիստի ընթացքում փաստաբան Ռաֆիկ Մելքոնյանն իր պաշտպանական ճառում հորդորեց դատարանին փոխել Սուրեն Մանուկյանի՝խափանման միջոց կալանքը՝ այլընտրանքային տարբերակի ընտրությունը թողնելով դատարանի հայեցողությանը։
Հիշեցնենք` օգոստոսի 12-ին Սուրեն Մանուկյանին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրնսգրքի 191 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, այն է` անձի առևանգումը, որը կատարվել է խմբի կողմից:
Մանրամասն՝ տեսանյութում։