կարևոր
3133 դիտում, 4 ամիս առաջ - 2024-02-03 17:18
Քաղաքական

Քաղաքականությունը զբաղվում է նաև քաղաքականությամբ չզբաղվողներով․ Քրիստինե Վարդանյան

Քաղաքականությունը զբաղվում է նաև քաղաքականությամբ չզբաղվողներով․ Քրիստինե Վարդանյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ հանրային կապերի գրասենյակի պատասխանատու, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․

«Քաղաքականությունը զբաղվում է նաև քաղաքականությամբ չզբաղվողներով։

Շաբաթվա դասը և ուղերձը հստակ էր․ քպ-ի հետ բոլոր, անգամ անուղղակի, անգամ անմեղ թվացող թեմաներով համագործակցողները ծանր գին են վճարելու։

Որևէ մեկը չի կարող կանխատեսել՝ ինքը ներիշխանական որ ինտրիգների, որ հերթական քարոզչական շոուի զոհը կդառնա։

Դու կարող ես լինել սփյուռքից հայրենիք լավագույն մղումներով վերադարձած երիտասարդ, կարող ես լինել հայտնի գործարար, կարող ես լինել առաջատար մասնագետ, բայց եթե որևէ կերպ համագործակցում ես, կապ ունես այս ռեժիմի որևէ ճյուղի հետ՝ քեզ մի օր կարող են ուղղակի շղթայակապ աշխատավայրից տանել, կարող են պառկեցնել ասֆալտին, կարող են երկար ժամանակով զրկել ազատությունից, որովհետև իշխանությանն այդպես է պետք։ Պարզապես, պետք է և վերջ։

Դու այդտեղ կարող ես անգամ լրիվ անմեղ լինել, բայց մեկ է, քավության նոխազը լինելու ես դու և երբեք ոչ իշխանության թիմի հավատարիմ անդամը։

Եվ համագործակցություն ասելով կարելի է հասկանալ ամենատարբեր գործառույթների իրականացումը, ծառայությունների մատուցումը, որոնք հաճախ այդ ծառայությունները մատուցողներն անվանում են՝ դե մենք գլուխներս կախ մեր գործ ենք անում, քաղաքականությամբ չենք զբաղվում։

Ուրեմն այս իշխանության հետ ցանկացած համագործակցության բացառումը բխում է ոչ միայն քաղաքական արդար, լրիվ հիմնավոր դիրքորոշումից այլ նաև պարզ ինքնապաշտպանության բնազդից»։