կարևոր
1834 դիտում, 3 ամիս առաջ - 2024-02-02 11:39
Քաղաքական

«Քաղաքականությամբ չզբաղվողների» երեք կատեգորիա կա․ Անժելա Էլիբեգովա

«Քաղաքականությամբ չզբաղվողների» երեք կատեգորիա կա․ Անժելա Էլիբեգովա

«Քաղաքականությամբ չզբաղվողների» երեք կատեգորիա կա։ Այս մասին գրում է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։

«1. «Շաքարաքլորները»։ Այս խումբը ռեզկո սկսում ա չզբաղվել քաղաքականությամբ, երբ հարցը վերաբերվում ա ներկա վարչախմբին։ Բայց ցանկացած քաղաքական դիսկուրս նախկինների կամ ապագաների վերաբերյալ ու նիկոլական թեզերը գրկած հեռվից վազելով գալիս են, որ մասնակցեն։

2. «ԽԾԲ-շնիկները»։ Առաջին հայացքից թվում ա, թե քննադատում են իշխանությանը, բայց մանր, անշառ, միջին չինովնիկի մակարդակից վեր չեն բարձրանում։ Երկրորդ, ավելի ուշադիր հայացքից հայտնաբերվում են իշխանական ընկերներ, նյութական շահեր ու լիքը հետաքրքիր քողարկված կապեր վարչախմբի հետ։

3. «Հոգնածները»։ Մարդիկ, ովքեր իսկապես քաղաքականությունից գլուխ չեն հանում, հասկանում են, որ հեշտ դառնում են մանիպուլյացիաների զոհ ու խուսափում են առհասարակ պատասխանատվություն վերցնել, կրկին չսխալվելու վախով պայմանավորված։

Կարևոր ա իրարից տարբերել այդ երեք խմբերը, առաջին երկուսի դեպքում բացահայտել երեսպաշտության շարժառիթները, երրորդի դեպքում խոսել, բացատրել»։