Գազայի հատվածի տարբեր շրջանների վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 700 պաղեստինցի։ Այս մասին հայտնել է Al Jazeera-ն։
Գազայի հատվածի առողջապահության նախարարության խոսնակ Խալիլ ալ-Դաքրանը նշել է, որ Իսրայելի հարձակումների հետևանքով մարտի 18-ից ի վեր Գազայում զոհերի թիվը հասել է 710-ի, իսկ վիրավորների թիվը գերազանցել է 900-ը։
Շատերը մահացել են բժշկական սարքավորումների և դեղամիջոցների բացակայության պատճառով։
Տեղեկություններ կան այն մասին, որ վիրավորվածների 70 տոկոսը կանայք և երեխաներ են, որոնց մեծ մասն ունեն ծանր վնասվածքներ։
Հիշեցնենք՝ մարտի 18-ից Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է լայնածավալ ռազմական գործղությունները Գազայի հատվածի տարբեր շրջանների ուղղությամբ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը ռազմական գործողությունների վերսկսումը բացատրել է նրանով, որ ՀԱՄԱՍ-ը մերժել է միջնորդների և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի կողմից բանակցությունների ընթացքում ներկայացված առաջարկները։ ՀԱՄԱՍ-ն իր հերթին ռազմական գործողությունների վերսկսման համար մեղադրել է Իսրայելին և ԱՄՆ-ին՝ հայտարարելով, որ շարժումը «մինչև վերջին պահը պահպանել է հրադադարի համաձայնագիրը»: