կարևոր
5749 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-04 15:31
Քաղաքական

Արցախը կործանածի կախիչի «զոհերը»․ Գագիկ Համբարյան

Արցախը կործանածի կախիչի «զոհերը»․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«Նիկոլ Անհողն ու՛մ կառավարման տարիներին Արցախը երկու փուլով նվիրվեց թշնամուն, կապիտուլյանտ Նիկոլն ում՛ կառավարման տարիներին Ադրբեջանն օկուպացրել է Երևանի տարածքի չափ Հայաստանի սահմանամերձ տարածքներից, ազգադան Նիկոլն ու՛մ կառավարման տարիներին իր իսկ սանձազերծած պատերազմների պատճառով սպանվել է մոտ 6000 մարդ, վիրավորվել է մոտ 15 հազար մարդ, հարյուրավոր մարդիկ գերեվարվել են ադրբեջանցիների կողմից, 150 հազար հայ դարձել է գաղթական, հակահայ Նիկոլն ու՛մ պատճառով Հայաստանը դարձել է պարտված երկրի, հայասպան Նիկոլն ու՛մ կառավարման տարիներին Հայաստանը նսեմացված և նվաստացված, չհարգված երկրի է վերածվել, հայատյաց Նիկոլն ու՛մ կառավարման տարիներին Հայաստանի պետական պարտքն ամեն տարի աճում է 900 միլիոն դոլարով շատ դառնացած է, որ օրինակ՝ ուժեղ քաշելով պոկվել է շորի կախիչը կամ էլ հին բասկետբոլի գնդակի վահանակ են տեղադրել սպորտդահլիճում ու այդ պատճառով գործից ազատում է Լոռու մարզպետին և ևս չեկ չինովնիկի... Պարզվում է, Արցախը թշնամուն նվիրած հակահայերն ավելի շատ մտածում են "«вешалка»-ի մասին, քան հայրենիքի...

Վերը նշված հանցագործությունների և հայրենիքի դավաճանության համար ոչ ոք Նիկոլի թիմից ոչ միայն պատժված չէ, այլև ավելին......

Նիկոլ Անհողը յուրահատուկ գիտի իրեն երկրպագող «հոտին»՝ հիմնականում անհայրենիք, ստամոքսով մտածող, փողն ամեն ինչից գերադասող, ծախու, գլխավորը երկրորդականից չտարբերող ու դրանց «քիմքին» համապատասխան էլ գործում է... Ինքը լավ գիտի, որ իր «հոտի» համար, գեՂի գլխավոր ճանապարհի ասֆալտապատելը ու գեՂի դպրոցի կախիչի հարցը ավելի կարևոր է, քան Հայաստանը, Արցախն ու ընդհանրապես հայրենիքը...

Ի դեպ, ամեն ինչը գումարով չափող Նիկոլն ու դրա երկրպագուները հաշվե՞լ են, թե քայլիստների կողմից թուրքին նվիրած տարածքներում քանի՞ միլիարդ դոլարի ասֆալտ, շենք-շինություններ և «կախիչներ» կային...»։